21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առանց տեղումների եղանակ

Եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Այս գիշեր ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա 2րդ կեսին առանձին շրջաններում հնարավոր են կարճատեւ անձրեւներ: Հնարավոր է նաեւ ամպրոպ, քամի 18-20մ/վրկ, կարկուտի փոքր հավանականություն կա հյուսիսային շրջաններում` երեկոյան: Ընդհանուր առմամբ առատ տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա 1-3 աստիճանով: Երեւանում մայիսի 29-ին առավոտյան պարզ, օրվա 2րդ կեսին […]

Բախում Փակ շուկայի համար. բողոքում են բողոքողների դեմ/վիդեո/

Փակ շուկայի պահպանության կողմ արտահայտվող քաղաքացիներն այսօր հանդիպել են  նաեւ շուկայի մերձակայքում ապրող բնակիչների հետ: Վերջիններս չափազանց դժգոհ էին, որ քաղաքացիների մի խումբ բողոքում է շուկան քանդելու դեմ: Նրանց խոսքով` իրենց կենցաղը տարիներ շարունակ անտանելի է դարձել շուկայի գոյությամբ պայմանավորված աղտոտության պատճառով: Եւ հիմա նրանք կողմ են, որ շուկան քանդելու արդյունքում թեկուզեւ սուպերմարկետ կառուցվի, միայն […]

Փակ շուկայի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոտիկանություն

Փակ շուկայի պաշտպանները հանցագործության մասին հաղորդմամբ դիմել են  Ոստիկանության Կենտրոնի բաժին: “Փրկենք Փակ շուկան”  ֆեյսբուքայն խմբում, որտեղ հավաքված են  Երեւանի Փակ շուկայի քանդման դեմ հանդես եկող օգտատերերն ու ակտիվիստները, նախաձեռնող խմբի անդամ, “Ժառանգության” ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը գրում է. “Այսօր փակ շուկայի ճարտարապետական կոթողի պահպանության օգտին հանդես եկած քաղաքացիների, ինչպես նաեւ տեղում նրանց միացած բնակիչների ստորագրություններով […]

Քաղաքացիական պայքար` հանուն Փակ շուկայի /վիդեո/

Այսօր Փակ շուկայի դիմաց  հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք դեմ են շուկան քանդելուն: Հիշեցնենք, որ երեկ սոցկայքերում ահազանգ էր ստացվել այն մասին, որ մայիսի 27-ի գիշերը քանդում են Երեւանի Փակ շուկան: ֆեյսբուքում ստեղծվեց նախաձեռնող խումբ, որի անդամները քաղաքացիներին հրավիրեցին Փակ շուկայի տարածք`արտահայտելու իրենց բողոքը շուկան քանդելու կապակցությամբ: Նախաձեռնող խմբում են ‘’Ժառանգության’’ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, […]

Պետական եւ մասնավոր սեկտորները համատեղ կվերանորոգեն Օձունի եկեղեցին

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կիրականացնի “ԼեւԳուգ” ՓԲԸ-ն: Մրցույթի հաղթողը պարտավորվում է ավարտել V-VII դարերի հայ ճարտարապետության մարգարիտի նորոգումն ու վերականգնումը երեք տարվա ընթացքում: Նախագծի արժեքը կազմում է 320 մլն դրամ: Սույն թվականի մարտի 27-ին հայտարարված մրցույթին մասնակցեցին 8 հայկական շինարարական ընկերություններ: Մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության […]

Փրկենք “Փակ շուկան”. ակտիվիստներն ահազանգում են

Երեկ երեկոյան “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում ահազանգեր են հնչել, որ քանդում են Փակ շուկան: Նշենք, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում եւ պահպանության ենթակա է: Սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է “Փրկենք Փակ շուկան” նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ “Փակ շուկայի” սեփականատերը “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության […]

Այդ օրը մենք փոխեցինք մեր ինքնագնահատականը. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

 Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է. ‘Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել: Համոզված եմ, դեռ էլի է խոսվելու: Եվ բնական է, որովհետեւ սա մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք […]

Մայիսի 28-ը մեր աշխարհացունց մարտիրոսացման արժեքն է. Նժդեհ /վիդեո/

Մայիսի 28-ը  Հայաստանի առաջին Հանրապետության օրն է: 1918թ.մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց “Հայկական ազգային խորհրդի” կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Ինչպես մեծ բանաստեղծն է ասել, “մեզ բաժին հասավ ողբի եւ որբի երկիր … […]

Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել

Հանրապետության ղեկավարի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ: Գիտության վաստակավոր գործչի կոչման է արժանացել ՀՀ ԳԱԱ ”Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Մայա Հրանտի Ինճիկյանը: Վաստակավոր մանկավարժի կոչման են արժանացել ”Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” ՊՈԱԿ-ի ամբիոնի պրոֆեսոր Նելլի Սողոմոնի Մարությանը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, […]

Իրավապաշտպանները պնդում են 90 մարդու մահվան մասին Սիրիայում

Սիրիայի Հոմս քաղաքում կառավարական զորքերի անցկացրած գործողության արդյունքում ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնցից 25-ը երեխաներ են: Այս մասին հայտարարել է “Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը”, որը տեղակայված է Լոնդոնում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ գործողության արդյունքում 50 մարդ է զոհվել: Արեւմտյան ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են “Մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի