Խոշոր վթար Օրբելու փողոցում. կա զոհ
Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, Երեւանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Ֆորդ” մակնիշի 15 ՍՏ 570 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է “Daf” մակնիշի 19 SS 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետեւ ծառը կոտրելով՝ բախվել պատին. հրդեհի բռնկում տեղի չի ունեցել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել 2 կին եւ 1 տղամարդ, ովքեր տեղափոխվել են “Արմենիա” եւ Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոններ: Հրշեջ֊ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 2 տղամարդ, ովքեր տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն:
“Արմենիա” բ/կ֊-ի հերթապահ բժշկից ճշտվեց, որ երկու կանանցից մեկը մահացել է հոսպիտալացման ճանապարհին, մյուսը՝ հիվանդանոցում: Ըստ բժիշկների՝ տուժած տղամարդկանց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Henaran.am-ին հայտնի է դարձել, որ վթարի արդյունքում մահացողը ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրն է` Գայանե Մարկոսյանը: