03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԺ պատգամավորը լրագրողներին մասնագիտական հպարտություն է մաղթում

Լրագրողների համերաշխության օրը Henaran.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանի հետ: 

-Այսօր լրագրողների համերաշխության օրն է , ի՞նչ եք կարծում համերա՞շխ են  այսօր հայաստանյան  լրատվամիջոցների ներկայացուցիչները:

– Շնորհավորում եմ  ձեզ, ինձ եւ բոլոր այն մարդկանց ովքեր գործում են, գործել են եւ դեռ  աշխատելու են լրատվական դաշտում, մաղթում եմ մասնագիտական հաջողություններ  եւ մասնագիտական հպարտություն: Լրագրությունը աշխարհի լավագույն մասնագիտությունն  է, լրագրողները միշտ մի քանի քայլ առաջ են իրադարձություններից, դեպքերից եւ դեմքերից, իրական, պրոֆեսիանալ լրագրողները  տեր են աշխարհի ամենամեծ եւ ազդեցիկ զենքին` ինֆորմացիային, հետեւաբար,  լրագրությունը ուժ է, որը կարող  է   գործադրվել եւ հանուն բարու եւ արդարության, ինչպես նաեւ`   ի չարս: Մաղթում եմ, որ մեր լրագրողները հակված լինեն  իրենց  “զենքը”  գործածել  հանունի եւ ոչ թե ընդդեմի տրամաբանությամբ:  Կարծում եմ, մերոնք հենց այդպես էլ վարվում են եւ համերշախ են: Լրագրությունը դժվարին մասնագիտության է եւ մեծ  պատիվ  է լինել լրագրող, հնարավորություն ունենալով  հասարակությանը ինֆորմացիա հաղորդել:

-Որպես պատգամավոր լրագրողական ոլորտում ինչ նախագծով կամ նախաձեռնությամբ եք   պատրաստվում հանդես գալ:

– Իմ խնդիրը պատգամավորական  օրենսդրական գործունեությունը ոչ թե ըստ մասնագիտությունների բաժանելն է, այլ` ավելի համակարգային մոտեցումը,  պատրաստվում  եմ համահեղինակ կամ հեղինակ լինել մի շարք օրինագծերի, որոնց մասին առաժմ   թույլ տվեք կոնկրետ հայտարարություններ չանեմ:Սակայն, ասեմ, որ  հնարավոր է առաջարկությամբ հանդես  գամ, օրինակ, լրատվամիջոցներին ներկայացվող  զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսված տուգանքի  շեմն իջեցնելու  առաջարկով, այս մասին  զրուցել եմ ոլորտի  մի քանի պրոֆեսիոնալների  հետ եւ, կարծես թե, իրենք եւս համակարծիք են:

Ի դեպ,  “Մամուլի մասին” օրենքը մեզանում գրվել եւ ընդունվել  է շուրջ 10 տարի առաջ եւ այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ փոփոխությունների   չի ենթարկվել, նշանակո՞ւմ  է, որ  սա  լավ օրենք է, գուցե, քանի որ ոլորտի մասնագետների հետ իմ զրույցները, ինչպես նաեւ  տարիների  աշխատանքային փորձս   հուշում է, որ օրենքը վատը չէ, սակայն, նաեւ համոզված եմ, որ չկան անթերի օրենքներ:

 

Հ. Գ. Ուզում էինք նաեւ զրուցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս Հայաստանում չէր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ