09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բենզին Ռուբոն ՕԵԿ-ից էլ կթռնի. Չորրորդ ինքնիշխանություն

Չնայած թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ-ն առաջադրել է Ռուբեն Մասումյանի թեկնածությունը, սակայն նա, ըստ  “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, իր քարոզչական բուկլետներում չի հիշատակել ՕԵԿ-ի մասին եւ տարածքի ընտրողներին ասում է, որ ինքն անկուսակցական է: “Հիշեցնենք, որ Բենզին Ռուբոն ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարը, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից եւ […]

ՀԱԿ-ը հանգստանում է. առաջնորդը կմասնակցի մեծ հանրահավաքին. Երկիր

ՀԱԿ-ը երեկ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում էր. սրանք ՀԱԿ-ի վերջին մարզային հանդիպումներն էին: Այս մասին “Երկիր”-ի հետ զրույցում հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ դարձյալ չի ուղեկցել ՀԱԿ-ին: Մանուկյանը վստահեցրել է, որ Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է, ճնշման տատանման հետ խնդիրներ այլեւս չկան, նա հանգստանում է: Թերթի […]

Սպարապետի եղբայրը հեռանո՞ւմ է ՀԱԿ-ից. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթին  լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին գտնվում էր Բրյուսելում, որոշել է խորհրդարան անցնելու դեպքում հրաժարվել պատգամավորական մանդատից: “Համենայնդեպս, Սարգսյանի կուսակիցներն ամենուր հայտարարում են, որ իրենց կուսակցության առաջնորդը միայնակ չի մտնելու խորհրդարան, քանի որ նրա պայքարն այդ մանդատի համար չէ: Այդպիսով՝ “Հանրապետություն”-ն ինքնըստինքյան ընտրություններից հետո դուրս […]

Սամվել Ալեքսանյանը նարդի է խաղում` ձայների վրա. Առավոտ

“Ես գնում՝ նարդի եմ խաղում, բայց ոչ մի բանի վրա: Հենց էնպես խաղում եմ”,- այսպես արձագանքեց “Առավոտ”-ի հարցին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Ըստ թերթի, վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանը քարոզարշավային այցերի շրջանակներում բակերում նարդի է խաղում հավաքվածների հետ՝ պայմանով՝ […]

Վայքում ԲՀԿ-ի ալյուրը չի հերիքել. Հրապարակ

Մի քանի օր արաջ “Հրապարակ”-ը գրել էր, որ Վայոց ձորում, հատկապես Վայք քաղաքում եւ հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ այլուր: ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով` մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: […]

Յուլյա Տիմոշենկոն մահամերձ է. ահազանգում են մտերիմները

“Ժամանակը գնում է: Չգիտեմ, թե մայրս որքան կարող է հացադուլ անել, 5 կամ 10 օր” ,- ասել է  Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված ու ավելի քան 10 օր հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Պրահայում ասուլիսի ժամանակ`թեժացնելով միջազգային ասպարեզ դուրս եկած սկանդալը: “Եվս մի քանի օր ու նա կմահանա”,- ասել է նա: Օրեր առաջ Տիմոշենկոն, ըստ […]

Ջերմուկում Անդրանիկ Մարգարյանին էին հիշել. օրվա կադր

Ազգային ժողովի նախընտրական քարոզարաշավը մոտենում է ավարտին: Henaran.am-ը ՀՀԿ-ի հետ լինելով համարյա բոլոր համայնքներում արձանագրել է մի փաստ: ՀՀԿ-ին, նրա առաջնորդին սատարող բովանդակությամբ հարյուրավոր պաստառներ կային բոլոր մարզերում, բայց միայն Վայոց ձորի մարզը առանձնացավ: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընտրողները եկել էին նաեւ  երջանկահիշատակ  վարչապետ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարներով:

Հիշողությունը` անասունի ու մարդու արանքում …

“Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, … անհանգիստ ես եւ հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է “… Քարոզարշավային թոհուբոհում,  պարզապես հրամայական է դառնում Հրանտ Մաթեւոսյանի հիշեցումը … երբ թվում է` ապրածդ տարիներն ու  իրականությունն այնքան աբսուրդային իրավիճակներ ու […]

Մաշտոցի պուրակում էմոցիաները պոռթկացին նախագահի այցից հետո /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Մաշտոցի պուրակ մեծ ոգեւորություն էր առաջացրել այնտեղ: Մոտ 3 ամիս աննկուն պայքարի դուրս եկած բնապահպան ակտիվիստները ոգեւորված էին . նրանք չէին սպասում, որ ՀՀ նախագահը կառաջարկի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել Մաշտոցի այգու կրպակները: Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին, հանդիպման մեկնելիս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելի որոշում է կայացրել, […]

Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման մասին որոշումը Տարոն Մարգարյանը կկայացնի վաղը

Անդրադառնալով Մաշտոցի այգուց տաղավարների ապամոնտաժման հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. “Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները”:  Ի պատասխան սոցիալական ցանցերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի