18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանակում զոհված զինծառայողների մայրերը մտան կառավարության շենք /վիդեո/

Յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպում բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերը` հույս ունենալով հանդիպել պաշտպանության նախարարին կամ վարչապետին: Այսօր մայրերի նյարդերը տեղի են  տվել եւ նրանք մտել են կառավարության շենք` փորձելով բարձրանալ վարչապետի մոտ: Ոստիկանները նրանց կանգնեցրել են, թույլ չեն տվել բարձրանալ եւ սկսել են բանակցել, որ վերջիններս բողոքի ակցիան անցկացնե […]

Արմեն Շեկոյանը չի լքում գրողների միությունը, քանի որ Վանոն դեռ այստեղ է

Ֆեյսբուքյան “Ելք” շարժման  “Հանուն Վանո Սիրադեղյանի վերադարձի…” կազմակերպած ստորագրահավաքին միացել է նաեւ արձակագիր,  հայտնի գրող Արմեն Շեկոյանը: Նախաձեռնության հեղինակ Վարդուհի Սիմոնյանը Henaran.am-ին ասաց,  որ Արմեն Շեկոյանը ստորագրահավաքին առաջին միացողներից է եղել ու “ էս գործում մեզ ամենամեծ դուխը տվողներից”: “Մոտ դիստանցիան մեզ հիմա խանգարում է գնահատել մեր ժամանակի մեծերին. Շեկոյանի եւ  հատկապես նրա “Հայկական ժամանակը” […]

Սիրիահայության ապագան եւ ներգաղթի խնդիրը

  Սիրիահայության անվտանգության եւ ապագայի խնդրով պատասխանատվություն են կրում բոլոր այն ուժերը, որոնք կամ հրահրել են սիրիական ճգնաժամը, կամ գործուն մասնակցություն ունեն դրանում: Այդ ուժերն են՝ ԱՄՆ-ն, Եվրոմիությունը, Արաբական երկրներից Սաուդյան Արաբիան, Քաթարը…, ապա Թուրքիան եւ այնտեղ տեղակայված սիրիական ընդդիմությունը: Սիրիահայության ապագան չի կարող որոշվել ներգաղթի միջոցով, որովհետեւ սիրիահայությունը շուրջ 90 տարի նրա համար չի […]

Մարիամ Աստվածածնի արձանն արնահոսում է /վիդեո/

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի “Baton Rouge”-ում գտնվող Սուրբ Մարիամի արձանը` Հիսուսը ձեռքին, հավատացյալների կարծիքով արնահոսում է: Ինչպես հաղորդում է “Channel 13 News”-ը, տեղի բնակիչ Հոա Դոանսի ամուսինը այգում աշխատելիս է եղել, երբ նկատել է, որ արձանի գլխից արյուն է հոսում: Հոա Դոան կարծում է, որ դա նշան է աստծու կողմից: Նա կանչել է բոլոր ծանոթներին եւ […]

Բուլղարիայում պայթեցրել են իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը /վիդեո/

Իսրայելցի զբոսաշրջիկների ճամփորդությունը Բուլղարիայում շատ տխուր է սկսվել: Նրանք անցել են Բուրգաս հանգստավայրի օդանավակայանի անցագրային կետը եւ սպասելիս են եղել ավտոբուսին, որը նրանց տանելու էր “Արեւոտ լողափ” հանգստավայրը: Սակայն նրանց` ավոբուս նստելու պահին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների խոսքով` պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անծանոթ տղամարդ է նստել ավտոբուս: Անմիջապես հրդեհ […]

Հերթը հասավ Ծառուկյանի թիկնապահին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի օր է՝ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրավիրում է հարցաքննության, սակայն նա չի գնում: Ըստ այդ տեղեկությունների՝ Բաբայանը Ծառուկյանի մյուս թիկնապահների հետ միասին ժամանակին մարդ է ծեծել, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լարիսա Թորոսյանին ծեծել եւ ձեռնաշղթաներով տարել […]

ԲՀԿ-ի պատգամավորները “հարսնաքար”.Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է, որ  արտահերթ նիստի ստորագրությունների համար տրված 24 ժամն ավարտելուց եւ ընդամենը 21 ստորագրություն հավաքելուց հետո ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը հետաքրքիր դիտարկում արեց՝ ԲՀԿ համամասնական ցուցակին ուշադիր նայելու դեպքում հասկանալի է դառնում, թե ինչու ԲՀԿ-ն շատ արագ “գնաց արձակուրդ”: ԲՀԿ պատգամավորների գերակշիռ մասն անցնում է “Հարսնաքարի” նման դեպքերով, առաջին համարից սկսած: Գագիկ Ծառուկյանի “Մուլտի […]

Անձնագիր չկա ու չկա. Հայկական ժամանակ

Անձնագրերի դեֆիցիտը վերացնելու եւ իրավիճակը կարգավորելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը լրացուցիչ խմբաքանակ անձնագրեր է պատվիրել: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ն ու նշում, որ լրացուցիչ խմբաքանակի թիվը չի հրապարակվում: ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը թերթի թերթի թղթակցին ասել է, որ ֆրանսիական ընկերությունը պայմանագրով ամեն եռամսյակի մատակարարում է 100 հազար […]

Արա Աբրահամյանը փող չունի. 168 ժամ

“168 ժամ”-ի  տեղեկություններով, ռուսաստանահայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել: Որոշ տեղեկությունների համաձայն, նրա ֆինանսական վիճակն այնքան է վատացել, որ չի կարողանում ավարտին հասցնել մի քանի տարի առաջ սկսված Ռուս Ուղղափառ նոր եկեղեցու կառուցումը: Այդ եկեղեցին կառուցվում է Երեւանյան լճի հարակից տարածքում: Թերթը հիշեցնում է, որ […]

Կարեն Արայանի մայրը մանրամասնում է /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով մեղադրվող Կարեն Արայանը հացադուլ է հայտարարել եւ կարել բերանը: Քրեակատարողական հաստատության պատասխանատուները նշում են, որ Կարենը առանձին խուց է տեղափոխվել, գտնվում է բժիշկների հսկողության տակ, բայց չեն հաստատում բերանը կարելու փաստը: Henaran.am-ի հետ զրույցում սակայն փաստաբանները նշեցին, որ բժիշկների հսկողության տակ մեղադրյալը հայտնվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի