05 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցնցումները հասան Հայաստան

Հայաստան-Իրան սահմանային հատվածում այսօր ժամը 12:20-ին երկրաշարժ է արձանագրվել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ: Ցնցումները զգացվել են նաև Սյունիքի բնակավայրերում, առաձնապես` Կապան քաղաքում: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան:

“Անմեղ մուսուլմանները” սարսափի են մատնել ամերիկացիներին /վիդեո/

“Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ամերիկյան ֆիլմի ենթադրյալ հեղինակը վախենում է արմատական մուսուլմանների վրեժխնդրությունից: Նա թողել է իր տունը Կալիֆորնիայում եւ հեռացել անհայտ ուղղությամբ: Նա այլեւս փառքի չի ձգտում, հակառակը` խուճապահար վախենում է, որ իրեն կճանաչեն, տեղեկացնում է “Вести”-ն: Նրա անձը պարզել են, սակայն դրանից տեսարանն ավելի պարզ չի դառնում: Ծագումով եգիպտացի 55-ամյա Նակուլա Բասելեյ Նակուլան ոչ […]

Պետք է, Ֆեդյա

Դեռեւս 17-րդ դարում իտալացի իրավաբան Չեզարե Բեքարիան հանճարեղ միտք հղացավ այն մասին, որ հանցավորություն դեմ պայքարում կարեւոր է ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիությունը: Այսօր Հայաստանում հետեւողականորեն ամրացող քաղաքացիական հասարակության գերխնդիրն է ձեւավորել եւ ամրապնդել պաշտոնատար անձանց պատասխանատվության ինստիտուտը: Սա այն մեխանիզմն է, որի միջոցով միայն հնարավոր կլինի հասնել համակարգային, եւ ոչ թե կոսմետիկ […]

Հայաստանը 113-րդ տեղում է` “Ֆեյսբուքից” օգտվողների թվով

Հայաստանն աշխարհում 113-րդ տեղն է զբաղեցնում` “Ֆեյսբուք” սոցցանցից օգտվողների թվով: Ներկայումս Հայաստանից այդ սոցցանցում գրանցվածների թիվը շուրջ 325 հազար է: Ըստ “Socialbakers”-ի` վերջին 6 ամսվա ընթացքում “Ֆեյսբուքի” հայաստանյան օգտատերերի թիվն աճել է 5.59 տոկոսով, վերջին 3 ամսվա ընթացքում` 12.24, իսկ վերջին շաբաթվա ընթացքում` 0.46 տոկոսով: “Ֆեյսբուքի” օգտատերերի թվով աշխարհում առաջին տեղն զբաղեցնում է ԱՄՆ-ը` 1963 […]

Զինվորը ինքնասպանության է դիմում` սիրած աղջկան կորցնելու մտքից

“Իմ մտքով երբեք չի անցել ինքնասպանություն կատարել, թեկուզ սկզբից ստեղ շատ դժվար էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ-ի պաշտպանության բանակում ծառայող Կ. Գ-ը: Մեր զրուցակցից փորձեցինք պարզել, թե ինչը կարող է զինվորի համար պատճառ հանդիսանալ, որպեսզի նա դիմի այդ ծայրահեղ քայլին: Զինվորը նշեց, որ շատ զինվորներ այդ քայլին դիմում են, երբ իմանում են, որ իրենց սիրելի […]

“Մարոզի” գործը` նոյեմբերի 2-ին

Հայաստանի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել “Զինվոր” հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հայցադիմումը ընդդեմ “Հրապարակ” օրաթերթի: Հիշեցնենք, որ Խաչատրյանը համաձայն չի Կենտրոն եւ Նոր-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճռի հետ: Ըստ հայցվորի, թերթը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար պահանջում էր հերքում տպագրել, իսկ դատարանը գտել էր, որ  լրագրողը գործել է բարեխղճորեն, մասնավորապես` լսելով եւ նույն […]

Սիրիահայ համայնքը հիասթափված է Հռոմի պապից

Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդները հիասթափություն են հայտնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` Լիբանան կատարած այցից, գրում է “Hurriyet”-ը: Նրանց չի հաջողվել պապի օրակարգում ներառել նաեւ Սիրիայի խնդիրը եւ քրիստոնյա համայնքների ներկայիս վիճակը: Հալեպի Հայոց առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ հայերի ընդունելությունը պապի մոտ սահմանափակ է եղել:  Նա նշել է, որ սիրիահայ քրիստոնյա […]

Կարմիր խաչի Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են հայ ընտանիքին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչները օրերս այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ընտանիքի 5 անդամներին` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյաններին, հաղորդում է “APA”-ն: Գեւորգյանները գերության մեջ են գտնվում 2010-ի հունվարից: Նրանք ցանկություն են հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:

ԱՊՊԱ անդամավճարը կաճի՞

“Հայաստանի ավտո ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամների ընդհանուր ժողովը որոշել է “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո” իրավաբանական անձանց միության  միանվագ անդամավճարը գանձել 10 000 000 ՀՀ դրամ, պարբերական անդամավճարները՝ վճարման համար սահմանված ամսվան նախորդող հաշվետու տարվա ընթացքում Բյուրոյի անդամ համապատասխան ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրավճարների 0.375 %-ի  չափով: Սահմանվել է, որ “Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի