02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վթարվել է իրանական բեռնատար

Տավուշի մարզում Մ4 միջպետական ճանապարհի 85-րդ կմ-ում կեսգիշերին մոտ բեռնատար է շրջվել: Այն Վրաստանի հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն գառան միս էր տեղափոխում:

Henaran.am–ի տեղեկություններով`  վարորդն ու ուղեւորը Իրանի քաղաքացիներ են եղել: Ազիզ անունով վարորդը ձեռքի թեթեւ վնասվածք է ստացել:  Դեպքի վայրում էին ճանապարհային ոստիկանության 2-րդ ՍԳ 4-րդ վաշտի աշխատակիցները: Բեռնատարը փակել էր ճանապարհի մի հատվածը, ուստի ոստիկանները ուղղորդում էին անցնող մեքենաների վարորդներին, նոր պատահարներից խուսափելու համար: Վթարին նպաստել են մառախուղն ու վատ տեսանելությունը, ինչի հետեւանքով վարորդը կտրուկ շրջադարձ է կատարել` կորցնելով հավասարակշռությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ