31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամոթ ՆԱՏՕ-ին. նախագահականի մոտ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին սպասողներ շատ կային /վիդեո/

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը  պետհամալսարանում այսօր առավոտյան հանդիպում ունենալուց հետո շարժվեց դեպի նախագահի նստավայր: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այստեղ հավաքված ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” եւ Հայաստանի երիտասարդական միության անդամները նրան դիմավորեցին` “Ամոթ, ամոթ” վանկարակումներով: Բողոքի այս ակցիայով նրանք ՆԱՏՕ-ի քարտուղարին փորձում են համոզել, որպեսզի կասեցնի Ադրբեջանի անդամակցությունը ռազմաքաղաքական այս կարեւոր կառույցին: Տեսնելով գլխավոր […]

Ես հավերժական շարժիչը սարքել եմ … հացադուլ կառավարության մոտ

Կառավարության շենքի առջեւ մաթեմատիկայի նախկին ուսուցիչը հացադուլ է հայտարարել եւ մտադիր է մինչեւ երեկո մնալ այստեղ: “Արտոնագրերը կան, գիտնականների կարծիքները կան, պահանջում եմ, որ “Համաշխարհային խայտառակություններ” բանաձեւը  ներկայացնենք աշխարհին: ՕԳԳ-ն ապացուցում եմ, որ հարյուր տոկոսից ավելի կարող է լինել, ամբողջ աշխարհն ասում է, որ հարյուր տոկոս չի կարող լինել”,-իր պահանջը Henaran.am-ի հետ զրույցում Հենրիկ Մխիթարյանն […]

Ժամանակն է, որպեսզի Հայաստանը միջպետական գանգատ ներկայացնի ընդդեմ Ադրբեջանի. իրավաբան

Հունգարիայում կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի և անպայման գործը կշահեն: “Pastinfo.am”-ի թղթակցի հետ զրույցում նշել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա պարզաբանեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունքը և 14-րդ՝ Խտրականության արգելում, հոդվածները, իսկ Հունգարիան՝ 2-րդ հոդվածը: […]

Փնտրվում է տղամարդուն մահացու վրաերթի ենթարկած “Նիսան”-ի վարորդը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 01.10-ին, “Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում` “Վենեցիա” ռեստորանային համալիրի դիմաց,  վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: Տեղեկացնում են ոստիկանությունից:

Երիտասարդը հափշտակել է տարեց կնոջ պարանոցի շղթան

Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ծառայություն կատարելիս, տարեց մի կնոջ մատնանշմամբ` Արզումանյան փողոցի թիվ 43 շենքի մոտից բերման են ենթարկել  1982 թ. ծնված Դավիթ Ա.-ին, որը նշված վայրում հափշտակել էր  նրա պարանոցի ոսկյա շղթան: Կատարվում է նախաքննություն:  

Կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Սեպտեմբերի 6-7-ը սպասվում է  առանց տեղումների եղանակ, 8-ին հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների մեծ մասում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան 3-8 մ/վրկ,  ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-7-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, 8-10-ը նույնքան կնվազի:

Դուք զուր կերպով փորձում եք լռությունը վարագույր դարձնել եւ թաքնվել դրա հետեւում. Բաց նամակ Բակո Սահակյանին

Նախընտրական արշավի ընթացքում բաց նամակով http://www.lragir.am/armsrc/country68412.html3 դիմել եմ ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին, ներկայացրել եմ Արցախյան հերոսամարտի հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն չտալու խնդիրը, հիմնավորել նախադեպերի հաշվառմամբ դրա լուծման հնարավորությունը` խնդրելով պատասխանել հետևյալ երկու հարցերին. ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը, բ) Ինչպե՞ս կլուծեք Դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ: […]

Հրազադանի քաղաքապետը քանդում է Կովալի տակը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լարված հարաբերությունների մեջ են, եւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած փոխմարզպետի ձերբակալությունն էլ Արամ Դանիելյանն էր կազմակերպել՝ իրավապահներին տեղյակ պահելով, որ փոխմարզպետը 40 հազար դրամ կաշառք է վերցնելու: “Իշխանական կուլիսներում պատմում են, որ Արամ Դանիելյանն է օգնել իրավապահ մարմիններին բացահայտելու մարզպետի մութ գործարքները՝ […]

“Էսօրվանից Հանրապետական չի”

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, երեկ Երեւանի պետհամալսարանի ուսխորհրդի նախագահ է ընտրվել Րաֆֆի Քարամյանը: Մյուս թեկնածուն` Հարություն Ազգալդյանը չի ստացել համապատասխան ձայներ: Ընտրություններն անցել են հանգիստ, սակայն արտառոցն այս ամենում այն էր, որ երբ վերջինիս հարցրել են, թե ինչպես կարող է նա ընտրվել, երբ ՀՀԿ անդամ է, իսկ ուսխորհրդի նախագահը պիտի լինի անկուսակցական, Ազգալդյանն ասել […]

“Ժառանգությունը” արձանագրում է

“Ժառանգություն” կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է. Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիեւի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար եւ ֆանատիզմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի