27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Հարութ Փամբուկչյանը երգեց երիտասարդների համար/ֆոտո/

Նոյեմբերի 16-ին մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Հարութ Փամբուկչյանի համերգը՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային օրերին (նշվում է նոյեմբերի 17-ին)։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Հարութ Փամբուկչյանի համերգով եզրափակվեց նոյեմբերի սկզբին մեկնարկած՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը։

Համերգին ներկա էին ավելի քան 10 000 երիտասարդներ մայրաքաղաքից և հանրապետության մարզերից։ Երիտասարդներին շնորհավորելու էին եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց երիտասարդներին տոների կապակցությամբ։ «Տարածված կարծիք է՝ ինչպիսին երիտասարդությունն է, այնպիսին էլ պետության ապագան է։ Նայելով ձեր դեմքերին՝ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ունի պայծառ ապագա։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ դուք ապրեք արժանավայել, ստանաք փայլուն կրթություն ու ունենաք հնարավորություն՝ կերտելու ժողովրդի և պետության ապագան»,- նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով երիտասարդներին տոների առթիվ, մասնավորապես նշեց.”ՙՀայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են երիտասարդների դերը երկրի զարգացման հարցում և դրսևորում են նրանց որոշումների կայացմանը ներգրավելու քաղաքական կամք։ Այսօր առավել քան երբևէ մենք ունենք երիտասարդների մեծ բանակի ներգրավում ինչպես պետական կառավարման համակարգում, օրենսդիր մարմնում, այնպես էլ գործարար շրջանակներում, մասնավոր հատվածում և քաղաքացիական ծառայության ոլորտում “: Կ. Ավագյանը երիտասարդներին և ուսանողներին կոչ արեց չկորցնել ժամանակը, աշխատել ու աշխատել, քանի որ բարձունքներ տանող առաջին քայլերը սկսվում են հենց այսօր, այս պահին.”Երիտասարդությունը գիտելիքներ ու հմտություններ կուտակելու ամենալավ տարիքն է։ Դրանք ավելի հաստատուն ու վստահ կդարձնեն ձեր հետագա բոլոր գործողությունները”:

Համերգն ուղեկցվում էր տոնական տրամադրությամբ ու ծափողջույններով։ Ավելի քան երկու ժամ տևողությամբ համերգային ծրագրում հնչեցին սիրված երգչի հին ու նոր կատարումները։

 Henaran.am -ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ