14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի երկնքում` անօդաչու թռչող սարքեր/վիդեո/

Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում այսօր փորձնական թռիչքի դուրս եկան “ԱրմՌոբոտ” մրցույթի “անօդաչու թռչող սարքերը”:

Մրցույթի նպատակն է, ըստ կազմակերպիչների, ստուգել ռոբոտների պատրաստվածության մակարդակը” մրցութային իրական պայմաններում փորձարկել սարքերը եւ պատրաստվել 2013-ի մայիսին կայանալիք եզրափակիչ փուլին:

Մասնակիցները պետք է պատրաստեին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, հասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, գտնեն հատուկ նշանատեղ` այդտեղ նետելով մինչեւ 300 գրամ բեռ, առցանց ուղարկեն պատկերներ եւ վերադառնան մեկնարկային կետ:

Անօդաչու թռչող սարքերի ընտրությունը մասնակիցների ցանկությամբ է` կարող է լինել ուղղաթիռ, օդանավ եւ այլն: Մրցույթի գլխավոր հովանավորն է  “Վիվասելլ-ՄՏՍ” ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մեծ հպարտությամբ է նայում, թե ինչի են ի վիճակի հայ երիտասարդները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ