17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Դինքի սպանությունը հրահրողին հնարավոր է ազատ արձակեն

Հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը հրահրած Յասին Հայալը, ով ցմահ բանտարկության էր դատապատված, 4 ամսից հնարավոր է ազատ արձակվի` օրենսդրության մեջ առկա բացթողման պատճառով: Այս մասին գրում է “Hurriyet”-ը` հղում անելով Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինի հայտարարությունը: Ի դեպ, վերջինս նախօրեին Երեւանում էր: Խնդիրը կայանում է նրանում, որ Դինքի գործով զբաղված դատարանը […]

Եգիպտոսում թեժանում են հակաամերիկյան ցույցերը /վիդեո/

Վերջին մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսի ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ավելի քան 200 մարդ է տուժել: Ցույցերը, որոնց դրդապատճառը Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմն է, չեն դադարում արդեն 3-րդ օրը: Ցուցարարներից շատերը գիշերն անց են կացնում ամերիկյան դեսպանատան մոտ, հաղորդում է “Вести”-ն: Նրանք մի քանի անգամ փորձել են ներխուժել շենքի ներսը: Ոստիկանությունն ստիպված […]

Ավտոբուսների բախման արդյունքում Իրանի 7 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել “Սկանիա-4212 2011” և “Սկանիա-4212 2010” մակնիշի ավտոբուսներ: Պատահարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության  7 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

“Գեյերի եւ լեսբուհիների հայկական ասոցացիան” մտահոգություն է հայտնել Սաֆարովի գործով

Նյու Յորքի “Գեյերի եւ լեսբուհիների հայկական ասոցացիայի” անդամները եւ ղեկավարությունն իրենց մտահոգությունն են հայտնում 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնման եւ ներում շնորհման կապակցությամբ եւ հայտնում, որ Սաֆարովի արդարացումը սպառնալիք է հանդիսանում Կովկասում խաղաղության հաստատման համար: “Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը , ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններ եւ կառավարություններ պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության […]

Ո՞ւմ է սատարում Գեղարքունիքի մարզպետը. Հրապարակ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդամենը երկու ամիս է պաշտոնավարում, բայց արդեն հասցրել է ոչ միայն դերի մեջ մտնել, այլև ինտրիգների դաշտ ձևավորել: Առաջին նմուշը Մարտունու տարածաշրջանի Ծակքար գյուղն է, որտեղ սեպտեմբերի 23-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Համայնքապետի թեկնածուները երեքն են` գործող համայնքապետ Գիտուն Ավետիսյանը, Արմեն Ալեքսանյանը և Մարատ Պողոսյանը: Այս մասին գրում է […]

Ինչո՞ւ ՖԻՖԱ-ն չի պատժում Բուլղարիային. Առավոտ

Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. “Բուլղարական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հասցեին վանկարկում էին` “գնչուներ”, եւ մեր ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ այդ լուրերի, բողոք է ներկայացրել` մեղադրելով բուլղարացի մարզասերներին ռասիզմի մեջ: Հայաստանում այդ լրատվությունը ոչ ոք չի հաստատում, բայց եթե նման վանկարկողներ իսկապես եղել են, ապա զարմանալի է, […]

ՀԱԿ-ում էլի կռիվ է. Իրատես de facto

 Ներկոնգրեսյան տարաձայնությունների, “ձնագունդն” օրեցօր մեծանում է` իր մեջ առնելով նաեւ խմբակցության անդամների հակադրությունները: Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։ “Ընդդիմադիր թեւի այս պահվածքը հին պատմություն ունի եւ ծայր է առել շատ վաղուց: Մեր աղբյուրի պնդմամբ, սա պայմանավորված չէ ոչ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ոչ էլ այս կամ այն գործընթացով: Խնդիրն այն է, որ այն […]

Ծառուկյանը կասեցրել է. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը երեկ հերքել է “Ժամանակի” այն տեղեկությունը, համաձայն որի` ԲՀԿ ղեկավարն էականորեն կրճատում է Հայաստանում գտնվող իր բիզնեսների ծավալները եւ արդեն իսկ հրահանգել է դադարեցնել Երեւանի Կենտրոն համայնքում ծավալած շինարարական աշխատանքները, որպեսզի խոչընդոտի նախագահ Սերժ Սարգսյանի պլանավորած` տարեվերջյան 7 տոկոս տնտեսական աճին։ “Մեր տեղեկություններով, սակայն, Գ. Ծառուկյանն առայժմ […]

Ուստա, “Սթարը” փողը չի տվել… Ժողովուրդ

“Գյումրի” ապրանքանիշը տեւական ժամանակ է գարեջուր չի մատակարարում “Սթար” սուպերմարկետների ցանցին: “Ժողովուրդ”-ը պատճառը իմանալու համար դիմել է “Սթար” սուպերմարկետների ցանցին, որտեղից թերթին ասել են. “Հնարավոր է, որ դա կապված է ժամանակավոր սպասարկման մատակարարման շղթայի խափանման հետ, այլ կերպ ասած` հնարավոր է խախտվել է մատակարար-կենտրոնական պահեստ խանութ կապը”: Սակայն, թերթը հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, […]

ՀՀԿ-ն արձագանքեց վարչապետի փոփոխության մասին լուրերին /վիդեո/

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ներկուսակացկան, ներքաղաքական խնդիրներ: Մանրամանսերը` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի