Հայոց Ցեղասպանության վերաբերյալ թուրքական առաջարկը վրդովմունք է առաջացրել Դանիայում
Դեկտեմբերի 4-ին Կոպենհագենում լույս է տեսել Դանիական “Berlinske” օրաթերթի թղթակից Սիմոն Բենտսենի (Simon Bentsen) հոդվածը, որը դարձել է Դանիայի հասարակակական-քաղաքական շրջանակների կողմից ամենաքննարկվող թեման: Դրա շուրջ քննարկումներ ծավալվեցին դանիական լրատվական պարբերականներում, Էլեկտրոնային լրատվամիջոցներում, ռադիոյում եւ հեռուստատեսությունում:
Հոդվածում լրագրողը ներկայացրել էր “Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը” խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման ընթացքում հնչեցրած, Դանիայում Թուրքիայի դեսպանության կողմից
Կոպենհագենի Թագավորական գրադարանի ստացված առաջարկը` անցկացնելու ցուցադրություն “այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը” անվանումով:
Հոդվածում մեջբերված են “Ժողովրդական կուսակցության” արտաքին հարցերով խոսնակ Սորեն Էսպերսենի կարծիքը, ըստ որի, դա նույնն է, ինչ նեոնացիստները կկազմակերպեն ցուցահանդես Հոլոքոստի մասին:
Դանիացի նշանավոր պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյոնելունդը նյութում ակնարկել է, որ եթե թույլատրվի Թուրքիայի Դեսպանության նախաձեռնությունը, Կոպենհագենի Թագավորական գրադարանը, որպես գիտական հաստատություն հավասարեցնում է պատմության մեջ այդ երկու երկրների դիրքը: Հայոց ցեղասպանությունը իրականություն է, եւ դրա ցանկացած այլ մեկնաբանություն գիտական չէ:
Հոդվածում մեջբերված է նաեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանի խոսքը, որտեղ նա հույս է հայտնում, որ Կոպենհագենի Թագավորական գրադարանը տեղի չի տա Թուրքիայի դեսպանության հնարավոր ճնշումներին եւ չի կազմակերպի նման անվանումով որեւէ միջոցառում:
Ըստ մամուլի հրապարակումների, Դանիայի խոշորագույն ընդդիմադիր “Venstre” (ազատական) կուսակցությունը պահանջել է երկրի Մշակույթի նախարարից թույլ չտալ Կոպենհագենի Թագավորական Գրադարանում անցկացնել նման միջոցառում` Թուրքիայի դեսպանության կողմից: