27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիվիլիթաս հիմնադրամում դադարեցվել են ստուգումները

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոյեմբերի 23-ի հրամանով արդեն չորրորդ անգամ եւ կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները:

Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 28-ից: Հուլիսի 20-ից ստուգումների ժամկետը երկարաձգվել էր 10 օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամաններով հաջորդաբար՝ հուլիսի 23-ից, սեպտեմբերի 3-ից եւ հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր դեպքում 30 աշխատանքային օրով եւ գումարային 90 աշխատանքային օր կասեցվել էին հարկային ստուգումները Սիվիլիթաս հիմնադրամում, ինչը եւ սահմանված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով. բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով, եւ միայն նշված օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայությամբ հիմնավորված դեպքերում ստուգման կասեցման ժամանակահատվածը կարող է երկարաձգվել եւս 10 օրով: Անհասկանալի է, թե ինչպես է չորրորդ անգամ 30 աշխատանքային օրով երկարաձգվել ստուգման կասեցման ժամանակահատվածը:

Վերը նշվածը փաստը հաշվի առնելով եւ վերջինիս հետ իր ունեցած անհամաձայնությունը հայտնելու նպատակով` Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստվում է գրավոր դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին` առկա իրավիճակը հստակեցնելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ