17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը այսօր օդ ու ջրի պես ներքին կայունության կարիք ունի. հոգեբան

“Մենք շատ լավ գիտենք, որ դեմոկրատիան շատ դժվար է առաջ գնում Հայաստանում: Ինչ -որ դեմոկրատական ծիլեր կամ ինստիտուտներ կան, որոնց մի մասը հաջողության է հասնում”,-այսօր` Ժողովրդավարության միջազգային օրը, “Հենարան” մամուլի ակումբում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով ժողովրդավարության օգուտների եւ վնասների մասին: “Եթե մենք վերցնենք դեմոկրատիայի արեւմտյան մոդելը եւ ուղղակիորեն ներդնենք Հայաստանում,  սխալ կլինի: Մենք […]

“Փոխգործակցություն-2012” /ֆոտո/

 Սետեմբերի 14-ին ՀՀ ՊՆ “Մարշալ Բաղրամյան ”  զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ” Փոխգործակցություն-2012 ” զորավարժությունների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով ” Փոխգործակցություն-2012 ” զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումների անձնակազմին` ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ են […]

“Ալկոհոլային ավանդույթներով” Չեխիայում արգելել են ալկոհոլի վաճառքը

Կեղծ ալկոհոլ խմելու հետեւանքով տեղի ունեցած մահվան մի քանի դեպքերից հետո Չեխիայում արգելվել է 20 տոկոսից ավել թնդություն ունեցող ալկոհոլային խմիչքների վաճառքը, հաղորդում է “РБК” կայքը: Արգելքն ուժի մեջ է մտել անմիջապես եւ կգործի բոլոր ռեստորաններում, սրճարաններում, բարերում եւ սննդի հասարակական այլ կետերում, ինչպես նաեւ հյուրանոցներում: Արգելքը վերաբերում է նաեւ ինտերնետի միջոցով վաճառքին: Այս որոշումը […]

Խաչվերացի խորհուրդը ննջեցյալների հետ որեւէ կապ չունի.հոգեւորական

Այս տարի Սուրբ Խաչի տոնը`Խաչվերացը կնշվի սեպտեմբերի 16-ին: Խաչվերացի տոնի  հիմքում Քրիստոսի խաչի խորհուրդն է ընկած եւ այն պատմական իրողությունը, որի համաձայն վեց հարյուր քառասունհինգ թվականին Քրիստոսի խաչը գերեվարվեց եւ տարվեց Պարսկաստան: Դրանից հետո վեց հարյուր քսանմեկ Թվականին Հերակլ կայսրը հետ է բերում խաչը: Պատմիչները վկայում են, որ այս արշաանքին մասնակցել են նաեւ հայկական զորախմբերը:”Հենարան” […]

Բերլուսկոնիի ծովային վիլլայում գաղտնի թունել են հայտնաբերել /ֆոտո/

Իտալացի լուսանկարիչ Անտոնելլա Զապադուն, ով նախկինում արդեն մեկ ռեպորտաժ հրապարակել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի առանձնատնից, այժմ նոր լուսանկարներ է ներկայացրել: Սենսացիոն լուսանկարներում  պատկերված է Բերլուսկոնիի` Սարդինիայում գտնվող առանձնատան ստորգետնյա թունելը: Ստորգետնյա քարանձավը, որն իրենից յուրօրինակ “որջ” է ներկայացնում, գաղտնի ելք ունի դեպի ծով: Ապաստարանի ինտերիերն այնքան շքեղ է, որ այն ավելի շատ գիշերային […]

ԱՄՆ դեսպանատները մուսուլմանական երկրներում գրոհի են ենթարկվում /վիդեո/

Մուսուլմանական աշխարհում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը: Սուդանում ԱՄՆ դեսպանատուն են ներխուժել ցուցարարները եւ դեն նետել ամերիկյան դրոշը` այն փոխարինելով իսլամիստական կազմակերպություններից մեկի նշանով, հաղորդում է “Reuters” գործակալությունը: Ցուցարարներից մի քանիսը կոտրել են ոստիկանական օղակը եւ դեսպանատան ներքին դարպասից ներխուժել են ներս: Նշենք, որ ավելի վաղ Սուդանում հարձակումներ էին տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպանատների […]

Մոսկվայում բնակվող ադրբեջանցիները եւս դատապարտում են Ալիեւի արարքը. ՌԴ-ում հայերի միության փոխնախագահ

Մոսկվայում տեղի է ունեցել մեծամասշտաբ ցույց` ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ արդարացման դեմ, գրում է “Երկրամասը”: Ինչպես նշել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը, ցույցը բարձր մակարդակով է կազմակերպված եղել եւ ընթացել է առանց արտակարգ պատահարների: Ելույթներով հանդես են եկել ռուս հասարակության եւ կուսակցությունների ներկայացուցիչներ, մասնավորապես Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Հանրային պալատի, […]

Քաղաքապետի ինչի՞ն է պետք զենքը

Henaran.am-ի տեղեկություններով, Կապանի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը դիմել է ոստիկանություն` զենք կրելու թույլտվություն ստանալու համար: Քաղաքապետից փորձեցինք ճշտել, թե ինչի՞ն է պետք զենքը եւ որտե՞ղ պիտի օգտագործի: “Ես իմ քաղաքում եւ ոչ միայն այստեղ` զենք կրելու անհրաժեշտություն չեմ զգում, գուցե ոստիկանությունից ճշտեք”,-ասաց Աշոտ Հայրապետյանը: Ամեն դեպքում, նա ասաց, որ 1998թ-ից ինքը զենք կրելու իրավունք […]

Անցնող ուրբաթը` ըստ ոստիկանության

Վթար Սեպտեմբերի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, “ՈՒԱԶ-452Բ”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ոստիկանության, կատարվում է քննություն: Ինքնասպանություն Սեպտեմբերի 14-ին, Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում ժամը 06.30-ի սահմաններում 27-ամյա Կ Մանուկյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա դիակը հայտնաբերվել է  տան խորդանոցի հետնամասում: […]

Աղբը կհավաքեն լրագրողներն ու PR մասնագետները

“Հայկական Փի Ար ասոցիացիա’’ գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները սեպտեմբերի 15-ին “Մենք կարող ենք” քարոզարշավի շրջանակում, “Հայաստանն առանց աղբի” կամավորական նախաձեռնությանը միանալով, “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի “Կարմիր բլուր” հնավայրի տարածքում կիրականացնեն աղբահավաքում։ Հանրային կապերի ապագա մասնագետներն ու լրագրողներն իրենց նախաձեռնությամբ կոչ են անելու հանրությանը պահպանել պատմական արժեք ունեցող վայրերն ու չաղտոտել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի