Քոչարյանն ու ԲՀԿ-ն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրմամբ քաղաքական դաշտում միայն խոսելու նոր թեման կավելանա: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը: ”Եթե առաջադրվի Ծառուկյանը, ինչպես Վինի Պուխն էր ասում` ”это не правильные пчелы”, այսինքն` դզզոցը կավելանա, բայց ոչ ավել, ընդամենը քաղաքական դաշտի խլրտոցը կավելանա”,-ավելացրեց Քոչարյանը:
Քաղռեխնոլոգը նշեց, որ ԲՀԿ-ի հետևում շատ, թե քիչ տեսնում է երկրորդ նախագահին: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ինքն առնչություն չունի ԲՀԿ-ի հետ, ԲՀԿ-ն ևս հաստատում է դա, սակայն նրա ուղարկած մեսիջները հակառակի մասին են խոսում: ”Ինքն ասում է, որ չկա, ԲՀԿ-ն ասում է, որ չկա, ես գտնում եմ, որ այնուամենայնիվ, ինչ-որ կապեր կան”,-ասաց Կարեն Քոչարյանը, հավելելով.
”Ինքն ասաց, որ ինքը չկա, բայց ես, իհարկե, տեսնում եմ, քանի որ նա դուրս էլ չի եկել քաղաքական դաշտից”: Կարեն Քոչարյանը ընդգծեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանի մեսիջները բացակա չեն քաղաքական դաշտից, երբեմն դրանց ուղարկման պարբերականությունը երկարում է, երբեմն ավելի հաճախակի է դառնում, բայց ամեն դեպքում երկրորդ նախագահը անմասն չի մնում քաղաքական գործընթացներից: