25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Տաշիրի Կարեն”-ի անունի տակ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, վերջերս ուշագրավ դեպք է կատարվել Երեւանում. Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ ոմն Գրիգոր եկել է Երեւան, ծանոթացել Աննա անունով մի աղջկա հետ եւ ներկայացել որպես “Տաշիրի Կարեն” (նկատի է ունեցել Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանին): Զարմացած աղջկան նույնիսկ ամոթանք է տվել. “Ո՞նց, Տաշիրի Կարենին ամբողջ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտան է ճանաչում, դու […]

Քաղաքապետն Օսկանյանի համար ստորագրահավաք է սկսել

Henaran.am-ի տեղեկություններով, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ստորագրահավաք է սկսել ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Անձամբ նա բոլորին հորդորում է ստորագրեն տեքստի տակ, որպեսզի “անմեղ մարդուն չդատեն”: Իսկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը երբ ցանկացել է իմանալ, թե արդյո՞ք շեֆն էլ է ստորագրել, Հակոբջանյանն ասել է. “Կուզեի մեծ սիրով, բայց ի պաշտոնե չի թույլատրվում”:

Սյունիքի մարզպետն առողջ է

Henaran.am-ի տեղեկություններով, անցած գիշեր Մոսկվայից Հայաստան է վերադարձել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա, մեր աղբյուրների փոխանցմամբ, հերթական բուժզննությունն էր անցնում: Նշենք, որ Խաչատրյանն ունի սրտի խնդիր, եւ անցած տարի ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը, մարզպետին վիրահատել էր՝ ստենդավորելով սիրտը: Աշնան եւ գարնանը սրացումներ մարզպետի մոտ նկատվում է եւ դա էր […]

Պետք է քարե սիրտ ունենաս, որ չմտածես բոլորիս կարիքն ունեցող երեխաներին օգնելու մասին. Արտակ Դավթյան

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալի հետ: Հանդիպման առիթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված՝ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ […]

“Սիրո հորմոնը” կազատի ալկոհոլային կախվածությունից

Ամերիկացի գիտնականները կարծում են , որ օքսիտոցին գիտական անունով “սիրո հորմոնը” կարող է օգնել ալկոհոլային կախվածության դեմ պայքարելուն: Ինչպես գրում է  “New Scientist” ամսագիրը, գիտնականները գիտափորձ են անցկացրել 11 կամավորների հետ, որոնք ալկոհոլից կախվածություն են ունեցել: Նրանց մի մասին օրական տվել են 2 չափաբաժին օքսիտոցին, իսկ նյուս մասին` պլացեբո: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ այն խմբի անդամները, […]

Աշոտյանը լրագրողների կարիքն ունի

ԿԳՆ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է լրագրողներին` հայ մամուլի օրվա առթիվ: Նախարարը համոզված է, որ առանց պրոֆեսիոնալ մամուլի քննադատության-աջակցության հնարավոր չէ արդյունավետ ղեկավարել որևէ ոլորտ : ‘Հարգելի լրագրողներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Եթե Նապոլեոնը ժամանակին պնդում էր, որ չի համաձայնի ղեկավարել Ֆրանսիան ազատ մամուլի առկայության դեպքում, ապա այսօր պետք է պնդել հակառակը` […]

Ինքնասպանություն Վանաձորում

 Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Վանաձորի բաժին եւ հայտնել, որ Կարեն Դեմիրճյան 25 հասցեում երիտասարդ տղայի կախված դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Ոստիկանության քննչական […]

Անաչառ գրիչ. Տարոն Մարգարյանի մաղթանքը լրագրողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է լրագրողներին ու մամուլի բնագառավի մյուս աշխատակիցներին` հայ մամուլի օրվա կապակցությամբ: Նա լրագրողներին մաղթել է անաչառ գրիչ ու ստեղծագործական գործունեություն: ‘Սիրելի լրագրողներ, մամուլի բնագավառի սիրելի աշխատողներ, Շնորհավորում եմ բոլորիդ Հայկական մամուլի օրվա կապակցությամբ: Մասնագիտական բարձր կարողություններով իրականացվող ձեր աշխատանքի շնորհիվ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներն այսօր լիարժեք իրականացնում են […]

Բալասանյանի ցանկը` վաղը

‘Առաջին հանդիպումն աշխատակազմի հետ անցավ շատ ջերմ մթնոլորտում և թերևս նման ընդունելության պատճառն այն էր, որ նաև քաղաքապետարանի աշխատակիցներն են գիտակցում, որ պարոն Բալասանյանի օրոք մեր բազմաչարչար Գյումրի քաղաքին զարգացում է սպասվում’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը: Հիշեցնենք սակայն, որ մամուլը գրեց, թե Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներն այդքան էլ բարեհաճությամբ […]

Հալեպում 2 հայ է զոհվել, մեկը վիրավոր է

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում տեղի ունեցած մարտերի հետեւանքով կրկին 2 հայ է սպանվել, մեկը` վիրավոր է: Ինչպես henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, զոհվածները 1974-ին ծնված  Օվսենտ Սալիբան եւ  1981-ին ծնված Միսակ Քահաբյանն են եղել: Վիրավոր է Շանթ Տեր-Մղսյանը: Կես տարվա ընթացքում Սիրիայում 37 հայ է զոհվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի