19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանը պետք է պահուստային տարբերակներ փնտրի

Քաղաքագետ Արմեն Աղայանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ ղեկավարի երեկվա որոշումից հետո պետք է պահուստային տարբերակներ փնտրի: ”Կա Վարդան Օսկանյանի տարբերակը, բայց նա ոչինչ է առանց ԲՀԿ-ի, կա նաև իր տարբերակը”,-այսօր ասուլիսում ասաց Աղայանը:

Փորձագետը ծիծաղելի է համարում նաև ՀԱԿ-ի վիճակը: ՀԱԿ-ը կոնկրետ թեկնածու չունի, և ինչպես քաղաքագետը նկատեց, պարզ է նաև, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չի առաջադրվի, քանի որ նա չի կարող կրկնել նախորդ նախագահական ընտրություններում արձանագրած արդյունքը: ”Նման արդյունք  չկրկնելը կամ դրանից ավելի փոքր արդյունք գրանցելը հեռացող քաղաքական գործչի համար անպատիվ է”,-նշեց Աղայանը:

”Ժառանգության” հնարավորությունների մասին քաղաքագետն ասաց, որ նրանց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է գործող նախագահի համար միակ լուրջ թեկնածուն լինել, քանի որ մյուսները խեղկատակությամբ են զբաղված: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նա էլ դեռևս ոչ մի որոշման մասին չի հայտարարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ