27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայերը չե՞ն շտապում հատել բնական տոնածառները

Նոյեմբերի մեկի դրությամբ Հայաստանում արձանագրվել է 1139 ծառահատման դեպք: Այս բոլոր դեպքերի կատարողները ակտավորվել են: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ”Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նրա խոսքով` դեռևս չի կարելի ասել, թե նախորդ ժամանակաշրջանի համեմատ ծառահատման դեպքերը նվազել են, թե ավելացել, դա պարզ կլինի գարնանը, սակայն նախորդ տարվա այս ամիսների դրությամբ դրանք նվազել են:

Պետրոսյանը նշեց, որ հիմնականում հատում են վառելիքի համար լավ ծառատեսակները` հաճարը, բոխին:

Ամենաշատ ծառահատումները կատարվում են Լոռիում, Սյունիքում ու Տավուշում: 

Ինչ վերաբերում է բնական տոնածառներին, ապա Պետրոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում աճում են ոչ թե եղևնիներ, այլ սոճիներ: Նա նշեց, որ իրենք խիստ վերահսկողություն են սահմանել, և մինչ այժմ սոճու հատման ոչ մի դեպք չի գրանցվել, թեկուզև մի քանի օրից ամանոր է, իսկ հայերը բնական տոնածառ են սիրում: Սակայն շուկայում տոնածառների վաճառքը ևս հսկվում է, և հատված սոճու վաճառքի դեպքը շատ արագ կպարզվի: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ