28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանը պատրաստվում է Ամանորին

Երեւանն Ամանորին պատրաստվում է միջոցառումների որակական ու քանակական աննախադեպ ցուցանիշով ու նորամուծություններով:

Տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 20–ից՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով եւ խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի Հանրապետության Գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը։

«Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր են տեղադրվում նաեւ որոշ բակային տարածքներում, որտեղ տեղի են ունենալու փոքրիկ հանդիսություններ, Ձմեռ պապերի մասնակցությամբ համերգային ծրագրեր։ Այդ միջոցառումնեը եւս քաղաքապետարանի հետեւողականությամբ ու հսկողությամբ են կատարվելու»,– ներկայացրել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։

Այս Ամանորին Ազատության հրապարակում, հունվարի 5–ին, փոքրիկների համար նախատեսվել է նաեւ առանձին, մեկ ամբողջ օր տեւող միջոցառում՝ անվանի երգիչների եւ համույթների մասնակցությամբ ։

Հունվարի 6–ին, սբ. Ծննդյան օրը եւս Ազատության հրապարակում նշվելու է համերգային ծրագրով՝ ազգագրական ու հոգեւոր կատարումներով։ Միջոցառումների օրերին բեմերը լինելու են թեմատիկ ձեւավորմամբ։

Անդրադառնալով Ձմեռ պապերի ընտրությանը՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չափանիշների հարցում շատ խիստ են լիելու, որ տոնական օրերին Հանրապետության եւ Ազատության հրապարակներում միայն բարեկիրթ Ձմեռ պապեր շրջեն։

Դեկտեմբերի 20–ից մեկնարկող տոնական միջոցառումները կամփոփի հունվարի 13–ի մեծ միջոցառումը, որը Արամ Սուքիասյանի բնորոշմամբ տոնական համերգների գալա–համերգ է հիշեցնելու։

Տոնական միջոցառումների ժամանակացույցը պարբերաբար հանրությանը կներկայացվի զանգվածային լրատվամիջոցներով։ 

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ