25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետությունը նրան զրկել է իրեն հասանելիք բնակարանը ստանալու իրավունքից /վիդեո/

Անօթևան Կատուշ Չախոյանը, որդու մահից հետո ապրում է միայնակ, սարսափելի խոնավ և ցուրտ պայմաններում: Պետությունը նրան զրկել է իրեն հասանելիք բնակարանը ստանալու իրավունքից` պահանջվող փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու պատճառաբանությամբ: Նրա` նույն 3 սենյականոց բնակարանին հավակնորդ եղբոր ընտանիքի անդամները հրաժարվել են տրամադրել իրենց փաստաթղթերը: Մանրամասն “Շիրակ կենտրոնի” կողմից պատրաստած տեսանյութում:

Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.   Բազմաթիվ են դեպքերը, երբ նոտարական գրասենյակներում և ՔԿԱԳ գործակալություններում գոյանում են հերթեր և կուտակումներ: Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիոն դրսևորումներին:   Ստացվել են բազմաթիվ բողոքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող նոտարների […]

Վազգենը սիրում էր մի աղջկա, բայց /վիդեո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր Մուրադ Կիրակոսյանն այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Վազգենի մարդկային կերպարին: “Համախմբող էր, միշտ ուզում էր, որ լավ լինի բոլոր համար”,-ասաց ընկերը: Կիրակոսյանը պատմեց, որ Վազգենը սիրում էր մի աղջկա, բայց այդպես էլ չստացվեց նրանց միությունը: Թե ինչն էր պատճառը` ընկերը չբացահայտեց:  Վազգենը չէր ընդունում, որ փողոցում վուլգար հագնված […]

Պահանջում են զրկել մանդատից /վիդեո/

Ֆեյսբուքում բացվել է էջ, որով պահանջում են ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանին զրկել մանդատից: Պահանջի հիմք է հանդիսացել Հայկ Բաբուխանյանի աղմկահարույց ասուլիսը, որի ընթացքում պատգամավորը անվանարկել է Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողներին: Ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշվում է. “Օրեր առաջ թերահավատորեն մոտեցանք մի քանի լրատվական կայքերի հրապարակած հոդվածին, որտեղ Բաբուխանյան ազգանունով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ կոչեցյալը […]

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Մարտի 5-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է  ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և […]

Մեքենաները երկու օր մնացել են Սելիմի լեռնանցքում

Մարտի 5-ին, ժամը 07.32-ի դրությամբ Սելիմի լեռնանցքում արգելափակված բոլոր 7 ավտոմեքենաները 31 ուղևորներով Գեղարքունիքի և Վայոց ձորի ՄՓՎ-ների, Մարտունու, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի ՃՇՇ-ների և ՀՀ ՊՆ ստորաբաժանումների ուժերով դուրս են բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը դեպի Եղեգնաձոր: Հիշեցնենք, մարտի 3-ին, ժամը 14.48-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաները արգելափակվել […]

Կցրտի 5-7 աստիճանով

Մարտի 5-ին` ամենուրեք, 6-ին Սյունիքում և Վայոց ձորում սպասվում են տեղումներ, մարտի  7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան`  2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 5-ի ցերեկը կնվազի 5-7 աստճանով, 6-7-ին գիշերը կնվազի 8-10, 8-ի ցերեկը և 9-ին կբարձրանա 7-10 աստիճանով:

Շատ կուզեի սխալված լինել Նիկոլի մասով

Հեռուստամեկնաբան Արմեն Չիբուխչյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով այս օրերին մշտապես մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: ”Երկու խոսք Նիկոլ Փաշինյանի մասին. Նիկոլի ելույթները Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներին լուրջ կասկածներ են առաջացնում նրա անկեղծության առումով և լուրջ խորհելու առիթ տալիս նրա հեղափոխական կերպարի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն առաջարկում է Րաֆֆի […]

Կամանդուշչին հուզվել է

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մարտի 5-ին բոլորեց իր 48 ամյակը: Նրա ընկերները առավոտվանից զանգահարում են Մոսկա` շնորհավորում նրան: Henaran.am-ի տեղեկություններով կամանդուշչին հուզվել է, որ իրեն դեռ հիշում են Հայաստանում եւ ասել է, “շուխուր չանեք, շուտվանից ա բան չեն գրում իմ մասին” : Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Մոսկվայում բիզնեսի հարցերով է զբաղված: […]

Խենթ ու խելառ, սարսափելի շատ հայրենիքը սիրող, սարսափելի միամիտ … /վիդեո/

Ֆեյսբուքում շնորհավորանքներ են հնչում մեծն սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ: ”Խենթ ու խելառ, սարսափելի շատ հայրենիքը սիրող, կամ գուցե պաշտող, սարսափելի միամիտ, ազնիվ, հավատարիմ… Էհ… ծնունդդ շնորհավոր ՎԱԶԳԵՆ ….”,-գրել է Արմեն Մկրտչյանը: ”Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան: Ճակատագրերի զուգադիպություն` այսօր հնարավոր չի ձեզ հետ բաժակ բարձրացնել: Առաջինին չպաշպանեցինք, երկրորդին չօգնեցինք երկիրը չլքել: Ճակատագրերի զուգադիպություն` Վազգեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի