Հրանտ Բագրատյանը գրագող է և ստախոս. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մեղադրում է ԱԺ ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Թաթուլ Մանասերյանը նշեց, որ հարկավոր չէ ավելորդ ժամանակ վատնել այդ մարդու մասին խոսելով:
Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ կարող է բազմաթիվ փաստեր բերել, որոնք կապացուցեն Հրանտ Բագրատյանի ստախոս և գրագող լինելը. “Ես նրան բազմաթիվ անգամ հրավիրել եմ բաց մասնագիտական բանավեճի, առանց քաղաքական երանգների, սակայն նրա մոտ բարեկրթության դեֆիցիտ է նկատվել: Երեք անգամ տարբեր հեռուստաընկերությունների կողմից առաջարկ է եղել բանավեճ անցկացնելու, բայց պարոն Բագրատյանը մերժել է՛՛:
Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ Բագրատյանի անհամարձակությունը պայմանավորված է իր իրավացի լինելու փաստով:
Լրագրողները նրան հիշեցրին, որ այնուամենայնիվ մեկ անգամ Հրանտ Բագրատյանն է հրավիրել Թաթուլ Մանասերյանին բանավեճի, որին վերջինս չի մասնակցել. ՛՛Դուք նորմալ եք համարում այն, որ մարդը կեսգիշերին ֆեյսբուքում գրառում է անում, որով առավոտյան ինձ՝ իմ և իր ուսանողներին հրավիրում է բանավեճի, իրեն համարում է մեգաաստղ և կարծում, որ մարդիկ գիշերը չեն քնում իր գրառումը կարդալու համար՛՛:
Թաթուլ Մանասերյանը նշեց նաև, որ ԱԺ պատգամավոր եղած այս ողջ ընթացքում Հրանտ Բագրատյանը ոչ մի լուրջ նախագիծ չի հեղինակել: