16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թաթուլ Կրպեյանը պիտի դասվի սրբերի շարքը /վիդեո/

Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը` ապրիլի 21-ին հարազատներն ու ընկերները նշում են տոնական տրամադրությամբ: “Ինքը ուրախ, կենսախինդ մարդ էր, երգում էր, բոլորին ուրախ էր պահում, դրա համար միշտ այդպես ենք նշում”,-լրագրողներին ասաց նրա դուստը` Ասպրամը: Վերջինս 2 տարեկան է եղել, որ հայրը մահացել է, մայրն է զբաղվել նրա դաստիարակությամբ եւ չի զգացել հոր պակասը թերեւս:

“Նրա հետ կապված կենդանի հիշողություններ չունեմ, սակայն մայրս իմ դաստիարակության ընթացքում ամեն օր պատմել, ներկայացրել եւ կենդանի է պահել հորս ներկայությունը մեր տանը եւ իմ կյանքում”,պատմեց Ասպրամը: Հիմա էլ հոր հետ զրուցում է, կիսվում որոշ հարցերով:

Թաթուլ Կրպեյանի մարտական ընկեր, լիբանանահայ Սիմոն Գաֆալեանի խոսքով, Թաթուլը ազգային ոգով օժտված մարդ էր: “ Նրա նմանների օրինակներով պետք է  մեծանան երեխաները, ոչ թե հայկական սերիալներով: Նա պետք է լինի երեխաների դաստիարակիչ օրինակը”,-համոզված է Կրպեյանի մարտական ընկերը:

 ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Ապարանցի Պավլիկին (Պավլիկ Մանուկյան) թվում էր, թե այնպիսի մարդ չկա, որ իր նման զենք գործածեր: Բայց ինքը այդ հմտությունը զիջեց Թաթուլին: Ազատամարտիկի խոսքով,  չափազանց դժվար էր հսկել Գետաշենի նման պատասխանատու վայրը, “ուր գնացողները գրեթե հետ չէին գալիս”: Բացի հսկելուց, Թաթուլը նաեւ դպրոցում դաս էր պարապում:

Հսկելով Գետաշենը` Կրպեյանը միաժամանակ  ուսուցչություն է արել դպրոցում: “Նա  ժողովրդի համար սիրելի էր, տիրապետում էր կառավարման համակարգին: Թաթուլին բոլորն էին սիրով ենթարկվում: Կրպեյանն այն մարդն էր, ազգային հերոսը, ով արժանի է դասվելու նաեւ սրբերի շարքին”-կարծում է նրա մարտական ընկերը:

Թաթուլի Կրպեյանը իր աղջկան մի տիկնիկ է նվիրել: Թե ինչ եղավ այդ տիկնիկի հետ, ինչպես նաեւ Ապարանցի Պավլիկի այլ հուշերը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ