16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գյումրիում տասնյակ վթարային շենքերի բնակիչներ սպասում են իրենց շենքերի ամրացմանը /վիդեո/

Գյումրիում երկրաշարժից անմիջապես հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվեցին, դրանց թվում` նաեւ պատմաճարտարապետական զգալի արժեք ներկայացնող շենք -շինություններ:Շատ բազմաբնակելիներ էլ ոչնչացվեցին հենց դրանց բնակիչների կողմից, որոնցից շատերը, հավատալով աղետի գոտին երկու տարում վերականգնելու խոստումներին, ակնկալում էին առավել հարմարավետ բնարաններ ստանալ: Սակայն եղան շենքերի բնակիչներ էլ, որոնք ամեն ինչ արեցին եւ երբեմն էլ դժվարին մաքառումների գնով կարողացան հասնել այն բանին, որ իրենց մասնակի վթարված շենքերը չոչնչացվեն: Նման շենքերից է Գյումրու Խրիմյան Հայրիկ 48 հինգհարկանին, որը մինչեւ օրս կանգուն է, թեեւ բազմաթիվ պաշտոնյաներ ձգտել են քանդել այն եւ տարածքն օտարել: Այդ շենքը գոնե նվազագույն ծախսերով վերականգնելու անհրաժեշտությունը բարձրաձայնելու համար օրերս “Շիրակ կենտրոն” դիմեցին կառույցի նախկին բնակիչները, որոնք 25 տարի շարունակ բնակվելով հարեւանությամբ տեղադրված վագոն-տնակներում, շենքին բառիս բուն իմաստով պահակություն են անում: Նրանք պետությունից կամ անհատ բարերարներից ակնկալում են աննշան աջակցություն, որպեսզի կարողանան գումարելով սեփական միջոցները` ամրացնեն, վերականգնեն այն եւ տեղափոխվեն բնակվելու իրենց երբեմնի լուսավոր եւ տաք բնակարաններում:

Ավելին, եթե այդ շենքը վերականգնվի եւ բնակարանները բաշխվեն նախկին բնակիչներին, մոտ 10 բնակարան էլ ազատ կմնա, դրանք հնարավոր կլինի հատկացնել այլ անօթեւան ընտանիքների:

“Շիրակ կենտրոն” 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ