06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խրտվիլակ ոստիկան` “Բարեւ Երեւանը”` դատախազությունում /ֆոտո, վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ այս պահին բողոքի ցույց են անում “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիիչները: Այստեղ են Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, “Բարեւ Երեւան” դաշինքի ավագանու թեկնածուները: Այսօր` ապրիլի 22-ին, հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել “Բարեւ Երեւանի” համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, որպեսզի ցուցմունք տա ապրիլի 9-ին կատարված միջադեպի առիթով: Հիշեցնենք, որ այդ օրը Արմեն Մարտիրոսյանն ընդհարում […]

Տարոնի պուլպուլակը … ՀԱԿ-ը Ավանում էր /վիդեո/

Շաբաթ` ապրիլի 20-ին Ավանում Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանդիպմանը հանդիպման եկած ընտրողներն ասացին, որ “սովետում” Տարոն Մարգարյանի նման լավ մարդ չկա: “Հեսա սենց նստարաններ ա դրել, նստում ենք”,-ասաց ընտրողներից մեկը, որին հակադարձեց ՀԱԿ-ի կողմնակից մի տիկին: “Նստարանը հաց ու ջո՞ւր է դառնում”,-հարցրեց տիկինը: “Հա, պուլպուլակն էլ հրեն, գնում ենք, ջուր ենք խմում”,-ասաց գործող քաղաքապետի կողմնակիցը: […]

“Հանրապետականը” կդադարեցնի քարոզչությունը

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ  հեռուստատեսության  և հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության եթերաժամերին Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քարոզչական հոլովակներ չեն հեռարձակվի և քարոզչական հանդիպումներ չեն իրականացվի:

”Ամենապարզ ճանապարհն ինքնասպանությունն է”

ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը Հայաստանը որակում է որպես կարտոֆիլային, կաղամբային կամ խիարի երկիր, որտեղ ժողովրդին չեն հարգում: Ըստ նրա` հենց սա է պատճառը, որ վերանշանակվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՛՛Սերժ Սարգսյանը թողեց տղայիկներ, ում կարելի է  հարվածել, որովհետև իրենց ՛՛ընդդիմադիր՛՛ կոչող ընդդիմությունը սլաքը միշտ կուղղի դեպի Տիգրանը, իսկ Սերժ Սարգսյանը կողքի կմնա, լրագրողների ուշադրության […]

”Յոլա գնալու” հոգեբանությունը ցեղասպանության հետևանք է /վիդեո/

“Յոլա գնալու հոգեբանությունը ցեղասպանության հետևանք է”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը: Այսօր մեր քաղաքական կյանքում դրսևորվող պասիվությունը, ժողովրդի ընդգծված անտարբերությունը ըստ հոգեթերապևտի` պայմանավորված են ցեղասպանվածի հոգեբանությամբ. ”Մենք միշտ վախենում ենք, որ ավելի վատ կլինի հետո և բնականաբար չենք գնում հարցերը ”կոնստրուկտիվ” լուծելուն, սա արդեն մեր ժողովրդի միավորմանը խանգարումա, որովհետև ինքը տրավման մեր այսօրվա բնավորության […]

Ընտրությունները եւ անշարժ գույքի շուկան /վիդեո/

”Աշխարհի բոլոր երկրներում նախընտրական շրջանում գործարքների թիվը պակասում է, քանի որ մարդիկ զբաղված են լինում ընտրական պրոցեսներով, սպասելիքները ճշգրտելուց հետո նոր շուկան անցնում է բնականոն հունի”: Henaran.am-ի հետ զրույցում նշեց “ Լավ առաջարկ” անշարժ գույքի գործակալությսն տնօրեն Վլադիմիր Խաչատրյանը` հաստատելով, որ ընտրություններից առաջ և հետո գնային տատանումներ են լինում նաև այս ոլորտում. Վլադիմիր Խաչատրյանը նշեց, […]

Երեւանը հրաժեշտ տվեց գրքի մայրաքաղաքին, քաղաքապետը հպարտ է Երեւանով

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է  Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, հոգեւոր այրեր, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ գրասեր ու արվեստասեր երեւանցիներ: Իր ելույթում համառոտ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, […]

Վահագն Խաչատրյանին Ավանում վատ չեն հիշում

“Զրկենք ՀՀԿ-ին Երեւանից”, “Մաքրենք Երեւանը ՀՀԿ-ից” ,”Ուզում եք կրկին քաղաքապետ դառնալ, որ ի՞նչ անեք” այս կոչերով եւ պաստառներով Հայ ազգային կոնգրեսը  ապրիլի 20-ին՝ Երեւանի Ավան վարչական շրջանից սկսեց իր նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր խոսքում մասնավորապես ասաց, որ պետք չէ որեւէ ենթատեքստ փնտրել այն բանի մեջ, որ առաջին […]

Խնդրեց քաղաքապետի ստորագրությունը /վիդեո/

Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպումից հետո Երեւանու ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասանկան ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին մի կին երկու ծրար տալուց հետո խնդրեց նրա ստորագրությունը: Տարոն Մարգարյանը ստորագրեց իր նախընտրական բուկլետի վրա: Henaran.am-ը փորձեց ճշտել, թե ինչու խնդրեց քաղաքապետի ստորագրությունը:  “Վերցրեցի, որ հետո ապացույց ունենամ, որ ծրարները հանձնել եմ քաղաքապետին, չնայած կարծում եմ […]

Փողի հետեւից

՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը վստահ է, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունը ոչնչի չի բերելու: ՛՛Մինչև հիմա ինչ-որ բան տվե՞լ է, ո՞նց կարող է օլիգարխի կողմից գլխավորված կուսակցությունը, որը միշտ եղել է իշխանություն, հիմա էլ է իշխանություն, պայքարել իշխանության դեմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Գիմիշյանը`ընդգծելով, որ ԲՀԿ-ը իրեն ”այլընտրանք” է անվանում, սակայն միայն իշխանությունն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված