26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ով կգլխավորի ”Ժառանգության” ցուցակը

Երևանի ավագանու ընտրություններին ”Ժառանգություն” կուսակցության ցուցակը հնարավոր է` գլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:  ”Տարբերակներից մեկն է, իհարկե, հնարավոր տարբերակներից մեկն է, յուրաքանչյուր պարագան հնարավոր է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Հարցին, թե կվերցնի իր վրա այդ պատասխանատվությունը, նախկին պատգամավորը պատասխանեց.”Ես պատասխանատվությունից երբևիցե չեմ խուսափել, իսկ պատասխանատվությունն ինձ վրա դնել, թե ոչ, կարծում եմ մեր քաղաքացիների և […]

Նիկոլի կառավարական ցուցակը արտագաղթի պատճառ

Կիրակի` մարտի 17-ին Ազատության հրապարակում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ստվերային կառավարության թեկնածուների անունները: Թեման թեժ քննարկումների առիթ է դարձել “Ֆեյսբուք”-ում:  “Նիկոլի թվարկած նոր կամ ստվերային կառավարության որոշ անդամների անուններ ինձ հարկադրեցին մտածել արտագաղթի մասին…. Աստված ոչ անի իհարկե… Բայց եթե այդպես լինի, ուրեմն արժե, թող մնան իրենք՝ իրենցով… ԿԳԲ-շնիկները: Կհարցնեք ինչո՞ւ: […]

Մարտն է. մարդ կա սեր է անում, մարդ էլ կա` հացադուլ /վիդեո/

Առաջիկայում եղանակը անբարենպաստ է լինելու, ասել է թե`մարտը դեռ իր գժությունն ի ցույց կդնի: Գարուն է … մարդկանց սրտերը ոչ ստանդարտ ու արտասովոր զգացողություններ են ուզում. նայած` ում համար դա ինչ է: Մարդ կա սեր է անում, մարդ էլ կա` հացադուլ: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է երեւանյան քամուց եւ անձրեւից որոշ կադրեր: 

Ծափերով ու ծիծաղով ճանապարհեցին Գլխավոր Ոզնուն /վիդեո/

Երգիծաբան, գրող Արամայիս Սահակյանի մտքերը արդեն թեւավոր խոսքեր են դարձել: Այս տեսակետը ունեն նրա գրչակից ընկերները, նրան ճանաչողները: “Եթե մարդ ապրում է իր կյանքի օրերը նույն կերպ, ուրեմն նա ապրել է մեկ օր”,-ասել է Սահակյանը: Սակայն նրա ամեն ապրած օրը տարբերվում է մյուսներից. մինչեւ կյանքի վերջն էլ նա արարում էր: Կիրակի` մարտի 17-ին հրաժեշտ տվեցինք […]

Հայտնի անուններ. ստվերային իշխանություն են ձեւավորում /վիդեո, ֆոտո/

Չնայած անձրեւային եւ քամոտ եղանակին, Ազատության հրապարակում, մարտի 17-ին, նախատեսված ժամին մեկնարկեց Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Բացելով նիստը` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց հավաքվածներին, ասաց, որ հիանալի եղանակ է, եւ այս նիստը շարունակությունն է իր սկսած պայքարի: Առաջին նիստին Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկայացրին իրենց տեսակետները նոր իշխանության ձեւավորման մասին: Նիկոլ Փաշինյանն ասաց, […]

Հացադուլ. օր 8-րդ /վիդեո, ֆոտո/

Կիրակի` մարտի 17-ին  լրացավ  “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 8-րդ օրը: Նա չնայած քամուն շարունակում է ընտանիքի անդմաների հետ ռադիո լսել եւ հայացքով բարեւել իրեն ողջունողներին: Երեկոյան,  Ազատության հրապարակում տեղի կունենա Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Հիմնական բանախոսներն են Արայիկ Հարությունյանն ու  Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում նոր իշխանության ձեւավորումն է: “Եկեք անձրեւանոցներով: Հնարավոր է անձրեւ”,-ֆեյսբուքի […]

Սյունիքի մարզպետը քիթն է վիրահատում

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետը արդեն 10 օր է` պաշտոնապես արձակուրդի մեջ է: Որոշ տեղեկություններով, նա այս քայլին է գնացել, որպեսզի հանդարտվի իր անվան շուրջ խոսակցությունները: Հիշեցնենք, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հրաժարականն է պահանջում: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, Սուրիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի: Նա Գերմանիայում պետք է վիրահատի քիթը: Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ […]

Հրապարակը ռոք է լսում /ֆոտո/

Քիչ առաջ ՛՛Ազատության՛՛ հրապարակում մեկնարկեց ռոք-համերգ: Նախապես ՛՛Ժառանգություն՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ հրապարակում երաժշտության որևէ տեսակի մրցույթ է լինելու: իսկ վաղվանից արդեն մեկնարկելու է քաղաքացիական ֆորումը՝ հանրային խուրհուրդը: Ֆորումում վաղն իր տեսակետներն է ներկայացնելու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ հաջորդ օրն Անդրիաս Ղուկասյանը: Նշենք, որ ներկաներին իրենց կատարումներն են […]

Տարոնի նվաճումը…քաղաքապետացու Օսկանյանը

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններում պետք է հաղթի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե ինչու է նա այդ կարծիքին, Իգիթյանը պատասխանեց. ”Օրինակ` այն, որ այսօր Երևանի բոլոր մանկապարտեզները անվճար են, նրա շնորհքն է, դա մեծ նվաճում է, և էլի ու էլի շատ […]

Ես ենթակա մարդ եմ. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռևս բուժման մեջ է գտնվում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գտնվում է Կարմիր խաչում բժիշկների հոսկողության տակ: Հարցին, թե հնարավոր է` մեկնի արտերկրում բուժվելու, Հայրիկյանը պատասխանեց. ”Բժիշկներն են որոշելու` ինչ անեն, ես իրենց տրամադրության տակ եմ, ես ենթակա մարդ եմ”: Իսկ բժիշկները խորհուրդ տալիս են բուժվել արտերկրում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի