26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատության հրապարակը ավլում են

Այս պահին Ազատության հրապարակում հավաքվածները սպասում են “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա դեռեւս չի ժամանել այստեղ: “Ժառանգության” անդամներն ասում են, որ Հովհաննիսյանն այստեղ կգա ժամը 6-7-ն ընկած ժամանակահատվածում: Նախքան Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանելը երիտասարդ ակտիվիստները հայտարարեցին, որ երբ իրենք երեկ գիշերել են այստեղ, տարածքն աղտոտել  են եւ հիմա կոչ են անում վերցնել ավելները եւ մաքրել տարածքը: […]

Հայցում ենք ՏԸՀ նախագահի ներողամտությունը

Փետրվարի 18-ին Henaran.am-ը անդրադարձել էր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքային առօրյային: Մասնավորապես գրել էինք, որ ՏԸՀ  նախագահ, ՕԵԿ-ից նշանակված Արեւհատ Ղազարյանը “տեղը դրեց” լրագրողներին` ասելով, որ խանգարում են իրենց աշխատանքը եւ լուսանկարում են ցանկացած ընտրողի: Մեր խմբագրություն զանգահարեց Արեւհատ Ղազարյանը եւ տեղեկացրեց, որ ինքը  լրագրողների հետ չի […]

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել արցախյան շարժման զոհերի հիշատակին

Փետրվարի 21-ին Մոսկվայում կառուցվող Հայկական վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների եւ ծաղիկների մատուցման արարողություն՝  նվիրված 1988թ.–ի “Ղարաբաղյան շարժման” եւ Արցախի գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին: Արարողությանը մասնակցեցին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաեւ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ ու մոսկովյան բուհերի հայ ուսանողներ: Ներկաներին […]

Չեխիայի խորհրդարանում Սումգայիթի ջարդերն են քննարկվել

2013թ. փետրվարի 20-ին Պրահայում Հայաստանի դեսպանության, Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշի  եւ “Դիվերբիում” քաղաքացիական ընկերակցության նախագահ Պավլա Տրուհլարովայի նախաձեռնությամբ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում անցկացվեց ղարաբաղյան շարժման եւ Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար-կինոդիտում: Նախ, ներածական ելույթով հանդես եկավ պարոն Բյոհնիշը: Նա նշեց, որ Չեխիան ցանկանում է բարեկամական հարաբերություններ զարգացնել հարավկովկասյան բոլոր պետությունների հետ […]

Սերժ Սարգսյանն է որոշելու` ինչ կտա Րաֆֆուն

Քաղաքագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ այն, որ քիչ առաջ նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունց ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին նոր մշակույթի կամ ժողովրդավարության դրսևորում է: ”Գնացել էր նախագահի նստավայր, նախագահը համապատասխան հրաման է տվել, թույլ են տվել, մտել է նախագահի նստավայր: Իսկ նախկինում թեկնածուներն ավելի ուժեղ էին, վտանգ էին ներկայացնում, […]

Րաֆֆին նախագահականից գնաց դիվանագետների հետ հանդիպելու /ֆոտո, վիդեո/

Րոպեներ առաջ ՀՀ նախագահի թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ ՀՀ նախագահի նստավայրից: Րաֆֆի Հովհաննիսյանն անցավ ժողովրդի մեջ` անպատասխան թողնելով լրագրողների` իրեն ուղղված բազմաթիվ հարցերը: Լրագրողներն, ի դեպ, նրան մոտենալու հնարավորություն չունեին, որովհետեւ ոստիկանությունը նախապես հոգացել էր այդ մասին`շղթայելով նրանց: Սերժ Սարգսյանի նստավայրից Րաֆֆի Հովհաննիսյանը քայլերն ուղղեց դիմացի մայթին հավաքված բազմության կողմը, բայց սպասված բացատրությունը չտվեց: Վաղը: […]

”Հայրիկյանի մահափորձը օլիգարխներն էին կազմակերպել` Սերժ Սարգսյանի դեմ” /վիդեո/

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը քարոզարշավի առաջին փուլում շատ ավելի բարձր էր, քանի քարոզարշավի վերջին օրերին: ”Սկիզբն ավելի զուսպ ու հանդուրժողական էր անցկացնում, ապա խրոխտ ու քննադատական կոշտ քննադատություններ մտան, որին պատրաստ չէր իշխանության թիմը, որ թույլ տվեց կոպտագույն սխալներ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Նրա […]

Գասպարին պառկեց նախագահականի մուտքի առջեւ /ֆոտո, վիդեո//

ՀԱԿ համակիր Վարդգես Գասպարին այս պահին ՀԱԿ-ի բեջով պառկել է նախագահական նստավայրի հենց մուտքի մոտ եւ պահանջում է, որ իրե թույլ տան անցնել մյուս մայթը: Նշենք, որ երեկ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ մասնակցելու է հավաքներին հենց ՀԱԿ-ի բեջով: Ոստիկանությունը Վարդգես Գասպարիին բացատրում է, որ փողոցը փակել […]

ՀԱԿ-ը իրավիճակն այդքան էլ պղտորելու մտադրություն չունի

”Անցյալ ընտրությունների համեմատ առաջընթաց կար, բացասականը մրցակցության պակասն էր, որը պայմանավորված էր երեք կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի դիրքորոշմամբ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ այն ուժերը, որոնք չեն մասնակցել ընտրություններին, ուզում են ”Ժառանգության” առաջնորդի միջոցով իրենց նպատակներն իրագործել, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը չպիտի ենթարկվի: ”Ուրիշ ուժեր ուրիշի ձեռքով […]

Երկու ճանապարհ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահի նստավայր գնալուն ասաց. “Ես 150 անգամ եղել եմ Բաղրամյանի վրա, կարմիր քարտ եմ ցույց տվել նախագահին:  Դա լուծում չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իրեն նախագահ հռչակի:  Դրանից հետո ես կգնամ և կկանգնեմ իր կողքին”,-ասաց նա: Քաղաքագետը չի ընտրել ոչ Սերժ Սարգսյանին, ոչ ՐաֆիիՀովհաննիսյանին. Չեմ տվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի