21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչխարներն արմատով են ուտում. աղքատություն եւ հետամնացություն

Գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացությանը, որ ոչխարաբուծությամբ զբաղվող երկրները հարստանալու փոխարեն հայտնվում են ծայրաստիճան աղքատ և հետամնաց պայմաններում:

Արամ Հովհաննիսյանը կարծում է, որ եթե Սյունիքի մարզից պայմանագրային հիմունքներով` որպես արոտավայր, հողեր տրվեն Իրանի Ատրպատական նահանգի ոչխարաբույծներին, ապա դա նախ և առաջ անապատացման վտանգի առաջ կկանգնեցնի մարզի բավականին լավորակ հողերը և լեռնային խոտածածկ  արոտավայրերը:

Henaran.am-ի հետ զրույցում Արամ Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ ամբողջ Սյունիքի մարզում հաշվառված է 68 հազար գլուխ ոչխար, որը արդեն իսկ բացասական է: Նրա դիտարկմամբ ոչխարները արմատներով են ուտում խոտը, նրանք այն աստիճանի են փչացնում հողը, որ այդ տարածքներում բավականին երկար ժամանակ բուսականություն չի աճում:

Արամ Հարությունյանը բազմաթիվ գիտական, վերլուծական աշխատանքներ է արել ոչխարաբուծության ասպարեզում և եկել այն եզրակացությանը, որ Հայաստանում որքան հնարավոր է պետք է նվազեցնել ոչխարապահությունը և ավելացնել տավարաբուծությունը.”Քանի որ ավանդաբար ընդունված է Հայաստանում ոչխարաբուծությունը,հնարավոր չէ միանգամից հեռանալ այդ սովորույթից,բայց հարկավոր է հնարավորինս նվազեցնել քանակը”:

Արամ Հովհաննիսյանի հետ զրույցը դիտեք Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ