28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ողբերգական վթար. երիտասարդը “ԲՄՎ”-ով հայտնվել է մետրոյի գետնանցումում

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, վարելով BMW մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել է մեքենայով, բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի մեկ այլ քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել է:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով նյութական վնասներ են կրել գետնանցումի տակ գտնվող մի շարք կրպակատերեր, քանի որ կոտրվել են ապակիներն ու ցուցափեղկերը:

Իսկ ավտոմեքենայի շրջվելու հետևանքով անվահեծանը պոկվել և հայտնվել էր գետնանցումի մեկ այլ խանութում: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վարորդի հայրը ուժային կառույցի աշխատակից է, ու մինչ Նժդեհի հրապարակի պատին բախվելը Բագրատունյաց փողոցով սլանում էր հրթիռի արագությամբ :

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ