16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Իսկական Երևանը առանց Տարոն Մարգարյանի է. Փաշինյանը` Կարեն Ավագյանին

ԱԺ երեկվա հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը ԱԺ ամբիոնից կեղծված ապրանքանիշ որակելով նորաստեղծ ՀԱԿԿ-ն, ասել է. ”ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի. զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է”:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարություն է արել.

”Առաջին հայացքից տարօրինակ այս հայտարարությունը հասկանալի է դառնում, երբ այն դիտարկում ենք վերջին ամիսներին իմ համեստ անձի նկատմամբ ընդդիմադիր և այլընտրանքային կողմերից ծայր առած բանսարկությունների արշավի ֆոնին:

 Թերևս տեսնելով, որ իրենց բանսարկությունները ցանկալի էֆեկտ չեն ունենում, ”հականիկոլական” քարոզարշավի հեղինակները որոշել են օգնության կանչել իրենց հին զինակիցներին կամ ընթացիկ խնամիներին, որոնք էլ գործի են դրել իրենց երիտասարդ ակտիվը՝ հակադիր դաշտում գտնվող հայտնի շրջանակների հետ ”պասերով” խաղալու համար:

 Վերահաստատելով նախկինում տված խոստումս, որ ինձ հետ կապված որևէ հարց չի մնալու առանց հրապարակային պարզաբանման, այս պահին հարկ եմ համարում ընդգծել միայն հետևյալը.

 ա) Իսկական Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի է, և առանց 2008 թվականի Մարտի 1-ի մյուս կամ մյուս ոճրագործների ու նրանց ախքակերպ սպասարկուների:

 բ) Իսկական Երևանը առանց Տարոն Մարգարյանի է և նրա հետ համատեղ՝ մայրաքաղաքը անմիտ բետոնակույտերի վերածած քրեական օլիգարխիայի:

 Հաշվի առնելով, որ առաջիկա կիրակի օրը տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ, երևանցիներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քվեարկել ընդդիմության օգտին և վճռականորեն ոչ ասել ա) և բ) կետերում նշված սուբյեկտներին:

 Վերահաստատելով 2007, 2008 թվականներին և դրանից հետո Հայաստանի հանրության առաջ ստանձնած պարտավորություններս՝ Հայաստանում և արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել Հաղթական քաղաքացիական-քաղաքական պայքարի”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ