08 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հզոր պայթյուն ԱՄՆ-ում. կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Ամերիկյան Տեքսաս նահանգի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Զոհերի թիվը տատանվում է 5-15-ի միջեւ, շուրջ 200-ը վիրավոր են: Ոստիակնությունը պայթյունի վայրը հացագործության վայր է անվանել, սակայն դեռեւս հանցավոր գործունեության որեւէ նշաններ չեն հայտնաբերվել: Պայթյունի պատճառներն անհայտ են, սակայն իշխանությունները ենթադրում են, որ հնարավոր է` ամոնիակ է պայթել, հաղորդում է “BBC”-ն: Պարարտանյութերի “West Fertilizer” […]

“Նիգ Ապարան”-ը Տարոն Մարգարյանին

2013թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ “Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստը` քննարկելու Երեւանի  քաղաքապետի առաջիկա ընտրություններում հայրենակցական միության դիրքորոշման հստակեցման եւ  կազմակերպության բազմահազար անդամներին ու համակիրներին այդ մասին իրազեկելու հարցերը: “Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահության անդամները, համաձայն կազմակերպության կանոնադրական նպատակներին ու խնդիրներին, այն է` նպաստել հանրապետության եւ ժողովրդի կենսական խնդիրների շուրջ օբյեկտիվ, իրատես եւ առողջ կարծիքի […]

Օբաման իր քաղաքական կարիերայի ամենամեծ ձախողումը գրանցեց

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում ամենամեծ պարտությունն է գրանցել: Հենց այսպես են ամերիկացի մասնագետները մեկնաբանում սենատի որոշումը` չընդունել զենքի վաճառքին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, գրում է “RG.RU”-ն: Օբամայի ադմինիստրացիան շուրջ կես տարի պայքարում է խոշորագույն լոբբիստական ընկերության` Ազգային հրաձգային ասոցացիայի դեմ, որը կտրականապես հրաժարվում է որեւէ սահմանափակումներ ներմուծել ամերիկացիների համար զենքի ազատ առեւտրում:  Դրան զուգահեռ […]

Ո՞վ սպանեց գյուղապետին. պռոշյանցիները հերքում են, ոստիկանությունը՝ հաստատում /լրացված/

Ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արայիկ Պետրոսյանի Պռոշյան գյուղի մոտ 70 բնակիչ այս պահին Վերաքննիչ դատարանի շենքի առաջ ակցիա են կազմակերպել: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, նրանք պահանջում են փոխել Արայիկի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել: Պռոշյացիները չեն հավատում, որ այդ երիտասարդը կարող էր մարդ սպանել: Արայիկ Պետորսյանի կինը լրագրողներին […]

Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է

Պռոշյան գյուղում անցկացվող  բողոքի ակցիան լուսանկարելու ժամանակ  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով բակային տաղավարի վրայից  լուսանկարում էր  ցույցի ընթացքը, հոսանքահարվել է: Ֆոտոլրագրողին օգնության են ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները: Գագիկ Շամշյանին ինքնազգացողությունը լավ է, և նա շարունակում է աշխատել: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Ինձ հանում եք հա՞, փաստորեն. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ՀԱԿԿ-ը որոշում է ընդունել դադարեցնել ՀԱԿ դաշինքի քաղխորհրդի նիստերը մինչև կուսակցության ձևավորման ավարտը: Այսօր ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Henaran.am-ի հարցին` արդյոք հնարավոր է, որ ՀԱԿ դաշինքը գլխավորի Ստեփան Դեմիրճյանը, Զուրաբյանը պատասխանեց. ”Ինձ հանում եք հա՞ փաստորեն, մամուլում հազար ու մի հիմարություն են գրում, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ”:  Այսինքն` Զուրաբյանը […]

Թաղիր, Լեւոն, թաղիր նամուսդ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, արդեն ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրեն եւ իր առաջնորդին հատուկ ամպլուայի մեջ էր: Երբ 2008-ի մարտի 1-ի հաջորդ օրը Տեր-Պետրոսյանը ակնարկում էր, որ շատ հանգիստ է քնել, շատերս` հատկապես երիտասարդները, ովքեր պատմական հիշողություն չունեին “հարեւանից ձու պարտք անելու” ու էլի շատ “նոնսենսների” մասին,  հիասթափվեցինք: Այսօր հիասթափության առիթ […]

“Հանկարծ պիռատները կմնան անգործ”` իրենց նման “թռփոշ” չեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բողոքի ցույցով այսօր կառավարության դիմաց հավաքված ձայնասկավառակների արտադրությամբ զբաղվող ընկերությունների պահանջը համարեց անհեթեթ, իսկ նրանց պարզաբանումները՝ հերյուրանք: “Կարգը հստակեցման կարիք ունի, և մենք այդ հստակեցումը կանենք: Ինչ արվում է այսօր, արվում է միայն օրենքի շրջանակներում”,-տեղեկացրեց Արմեն Ազիզյանը: “Եկեք հասկանանք, թե ինչ բան […]

Ով ինչ ունի. նախարարները` ”ատկատներից” /վիդեո/

Նախարարներից յուրաքանչյուրը բացառում է, որ իր ոլորտում գնային չարաշահումներ են եղել, ինչի մասին այսօր կառավարությունում խոսեց վարչապետը: Բնապահպանության, կրթության եւ գիտության, աշխատանքի նախարարների մեկնաբանությունները` տեսանյութում:

Ապուշություն է. Զուրաբյանը ԲՀԿ-ի ֆինանսավորումից

ՀԱԿԿ-ը բազմաթիվ կոնտակտներ ունի և բանակցում է և ԲՀԿ-ի, և ՀՅԴ-ի հետ,  ավագանու ընտրությունների վերաբերյալ բանակցության  չորս ռաունդ է ունեցել նաև ”Ժառանգության” հետ: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:  ”Այս պահին պրոցեսի մեջ ենք, քննարկում ենք համագործակցության ձևերը, մի բան ընդունելի է բոլորից համար, որ ընտրատաղամասերում պետք է պահենք ժողովրդի ձայները ”,-նշեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված