Սիրուն որդի, Անդրանիկի որդի մենակ դու ես արժանի … /վիդեո/
Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ: ”Կանաչ ճանապարհ քեզ”, ”լուսավոր ճանապարհ”, ”մենակ դու ես արժանի”, ,-այսպես դիմավորեցին քաղաքապետին:
Վերջինս նշեց, որ եկել են հաշվետու լինելու սիրելի երևանցիների առջև, պատմել իրենց կատարածի և ապագա ծրագրերի մասին:
”Մի կողմից դրվեցին բազում ծրագրերի հիմքեր, մյուս կողմից կատարվեցին բազմում աշխատանքներ և հիմա այդ ամեն ինչի համար մենք հաշվետու ենք մեր բնակիչներին և պարտավոր ենք նրանց տված խոստումներն իրականացնել:
Մենք վստահ ենք, որ միասին պետք է կառուցենք մեր մեծ տունը, քանի որ Երևանը մեր մեծ տունն է”,-նշեց Մարգարյանը: Նա հավելեց, որ այս տարիների ընթացքում օր օրի Երևանը զարգացել ու բարակերագվել է, իսկ երևանցու դարդը ու ցավը միշտ իրենց ուշադրության կենտրոնում է եղել:
Ելույթի ընթացքում բնակիչները շարունակում էին գովոստի խոսքեր հնչեցնել Տարոն Մարգարյանին:
”Մեր սիրուն որդի, Անդրիանիկի որդի, դու բոլորին հաղթելու ես”,-ասացին:
Ելույթից հետո էլ քաղաքապետը ծանոթացավ երևանցիների խնդիրներին, որոնք հիմնականում շնորհակալություն էին հայտնում քաղաքապետին իր լավ աշխատանքի համար: ”Ջանիդ մեռնեմ, մնա սենց ոնց կաս”,-մաղթեցին երևանցիները: