18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Չմոռացավ “սիրելի” վարչապետին /վիդեո/

”Ես ասել եմ, ես շատ սիրում եմ հայկական ժողովրդական հեքիաթները, բայց ”Կիկոսի մահը” քաղաքականության մեջ իմ ամենասիրելի հեքիաթը չէ: Ենթադրությունները տարբեր կենտրոններից, մամուլի կոնկրետ միջոցներում ուղղորդված վերլուծությունները, օդից վերցված ենթադրությունները, կարծում եմ, լուրջ չի, որ մենք այստեղ հիմա փորձենք մեկնաբանել”,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք իրական են մամուլի հրապարակումները, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` երեկվա հայտարարությունը, որ ինքը ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն չունի, միայն ժողովրդի առջև է պատասխանատու, ուղղված է երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանին կամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին /վերջինս Ծառուկյանի խնամին է/, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

”Պարոն Ծառուկյանը շատ հստակ մեսիջ հղեց, այո, ինքը պատասխանատու է միայն ժողովրդի առաջ, ես շատ կուզենայի, որ այն քաղաքական գործիչները, այն քաղաքական ուժերը, որոնք այսօր բացարձակ մեծամասնություն ունեն, ահա այդպիսի մոտեցում ունենային սեփական ժողովրդի առջև, այլ ոչ թե երկիրը տանեն կործանման, սոցիալ-տնտեսական աղետի եզրին, ինչպես դա անում է կառավարությունը` ձեր սիրելի վարչապետի գլխավորությամբ”,-հավելեց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ