23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարոտ սրտի դող ունես դու` երգեց պատգամավորն ու հուզեց իր գործընկերուհիներին /վիդեո/

Հանրային հեռուստաընկերության “Երգ երգոց” հաղորդաշարի 150-րդ թողարկմանը հյուրի կարգավիճակով մասնակցեցին նաեւ Ազգային ժողովի կին-պատգամավորները: Նրանք իրենց տեսակետն էին արտահայտում այս կամ այն կատարման մասին: Հաղորդաշարի վերջում Հայաստանի վաստակավոր արիտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը կատարեց  Լյուդվիգ Դուրայի եւ Խաչատուր Ավետիսյանի “Իմ եղեգ” երգը: Նրա գործընկեր պատգամավորները չմեկնաբանեցին իրենց երգչուհու կատարումը: Չհամարձակվեցի՞ն, թե՞ հուզմունքից չկաորղացան խոսել` դժվար […]

Նրանցից 4-ը չի լինի Երեւանի ավագանիում

Մայիսի 6-ինմ ժամը 4,50-ի դրությամբ, ըստ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների`  ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ “Առաքելություն”-ը չեն լինի Երեւանի ավագանու կազմում: Ընտրական շեմը մյուսների նկատմամբ էական առավելությամբ հաղթահարել է ՀՀԿ-ն, երկրորդը ԲՀԿ-ն է, ապա “Բարեւ Երեւանը”: Ըստ 464 ընտրական տեղամասերի արդյունքների` պատկերն հետեւյալն է. “Առաքելություն”- 2692 քվե կամ 0.64%, “Բարգավաճ Հայաստանը”՝ 97189 քվե […]

Հրավառություն ես արել` պատասխան տուր

Մայիսի 5-ի գիշերը, Երեւանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետեւանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը: Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչեւ ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Այս պահի դրությամբ արդեն […]

Սիրում եմ … բոլորդ պոռնիկներ եք. վերջին “բոցերը” /ֆոտո, վիդեո/

Թիվ 10/04 տեղամասում այսն պահին դեռ ձայների հաշվարկ է ընթանում: Երբ դուրս եկավ անվավեր քվեաթերթիկ, որի վրա գրված էր սիրում եմ, հանձնաժողովականները կատակեցին` տեսնես ում է սիրում: Հանձնաժողովականներից մեկն էլ, թե`հո Վարդան Օսկանյանին չի նվիրված: Հանձնաժողովի նախագահն Էլմիրա Գյուլնազարյանը պարզվում է գիտեր իրական հասցեատիրոջը` Տարոնին ա սիրում: Անվավեր քվեաթերթիկների բոցերը` ֆոտոշարքում:

Սեփական ընտրատարածքում բացարձակ հաղթանակ

Երևանի Ավան վարչական շրջանի 1/17 ընտրատեղամասում ավարտվեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության հաշվարկը: Այստեղ 1933 ընտրողից ընտրություն է կատարել 1239-ը: Դրանցից մեկը առանց կնիքի էր, իսկ անվավերների թիվը 30 էր: ՛՛Առաքելության՛՛ օգտին այս ընտրատեղամասում քվեարկել էր 8, ԲՀԿ-ի՝ 48, ՕԵԿ-ի՝ 15, ՀՅԴ-ի՝ 43, ՀԱԿ-ի՝ 26, ”Բարև Երևանի՛՛՝ 81 ընտրող: ՀՀԿ-ի օգտին իր ձայնն է տվել 989 […]

Խոչընդոտվել է

Այսօր՝ մայիսի 5-ին  կայացան Երևանի ավագանու ընտրությունները: ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը  քիչ առաջ լրագրողներին ներկայացրեց քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Դիմումներ ներկայացվել են չորս հանցակազմով: Առավել մեծ քանակի ահազանգեր են ստացվել ընտրակաշառքների վերաբերյալ:Ընդհանուր առմամբ ստացվել է 72 ահազանգ,  քսանութը եղել է ընտրակաշառք տալու կամ վերցնելու դեպք, վեց ահազանգ եղել է ընտրողի […]

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Երեւանի ավագանու այսօր տեղի ունեցած ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին։ Արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային եւ ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ եւ այլն։ Եթե նկատի ունենանք մայրաքաղաքում ընտրողների ուռճացված ցուցակները հանրապետությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի