23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոդերատոր-“պապան” շատ մեծ հույսեր չէր կապում . Իրատես de facto

Չէ, չէ, ոչ մի “կոդային” ասոցիացիա չկա ԲՀԿ շտաբի պետ Աբոյի` Աբրահամ Մանուկյանի եւ ներքոգրյալ նյութի միջեւ: Խնդիրն այլ է. ինչ զարգացումներ կլինեն ընդդիմադիր դաշտում հետընտրական այս փուլում: Մինչ այդ, սակայն, ֆիքսենք. հարամել ավագանու ընտրությունները, ինչի կանխանշանները ՀԱԿ-ի ու “մի քանիսի” պահվածքում մինչ այս նկատվում էին, ընտրությունների օրը ինստիտուցիոնալ շարունակություն չունեցավ: Դրանում, թերեւս, իր դերն […]

“Մայրամուտը” մոտ է. Հրապարակ

Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն եւ ներկայացրել նորանշանակ պետին` Վահրամ Շահինյանին: Նա իր խոսքում, ըստ էության, հաստատել է լուրերը, որ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանն աշխատանքից ազատվել է կոնկրետ քրգործով թերանալու պատճառով: Խոսքը բարձրաստիճան ոստիկանների ֆինանսական ապօրինի գործողությունների մասին է, որի հետ կապվածք գործն այժմ գտնվում է ՀՔԾ վարույթում: Այս կառույցի պետին փոխելը […]

Ժողովուրդը գերադասեց այս անգամ “գոնե շնից մազ պոկել”

”Նախախորհրդարանի” ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Վերջին ժամերի ամենամեծ տհաճությունը ոչ թե խունտայի անասնական հռճվանքն է, այլ պաշտոնական ընդդիմության կեցվածքը` ամեն ինչում մեղադրել ժողովրդին: Բա երեք ամիս առաջ էս նույն ժողովրդին սեր էիք բացատրվում, հիմա նորից հին օրերի երգը հիշեցիք. “էժանագին, ծախվող, ստրկամիտ”… Ժողովուրդը նույնն է մնացել, տիկնայք ու պարոնայք` հպարտ, վիրավորված […]

Մտահոգ Արսենյանն ու Օսկանյանը վա՞յր կդնեն մանդատները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  է երեկ կայացած ավագանու ընտրություններին: ”Ավագանու ընտրությունները բոլոր քաղաքական ուժերին իրենց տեղը դրեցին: ԲՀԿ-ի ո′չ իշխանություն, ո′չ ընդդիմություն կեցվածքն ի վերջո աշխատեց ի վնաս իրեն։ Խորհրդարանական ընտրություններին ստացած ձայներն էլ ԲՀԿ-ի համար այլևս երանելի երազ է։  Հետաքրքիր է, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, որ այդքան մտահոգ […]

Գնացեք իրար կերեք… Տարոնի համար /ֆոտո, վիդեո/

Երևանի թիվ 1/17 ընտրատեղամասում հաշվարկի ընթացքու հումորներ էին արվում, ՕԵԿ-ի ներկայացուցիչը ժպտալով ասում էր. ”Խառնեք այդ արկղը”, իսկ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը կրկին կատակով ասում էր. ”Լավ աշխատեիք, շատ լիներ”:  Ընթացքում հանձնաժողովի անդամները ոչ միայն կատակում էին, քաղաքականության շուրջ էին մտքեր փոխանակում: Իսկ լուսանկարներում ներկայացնում ենք այս ընտրատեղամասի անվավեր քվեները:

Սերժ Սարգսյանն ուղիղ ասել է` ինչու ազատեց Հատուկ քննչական ծառայության պետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին: Նախագահը խոսել է նաև նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջև դրված խնդիրների մասին: “Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց […]

Վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է` ”Մայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել: Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք: Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու […]

“Բարգավաճ Հայաստանը” շնորհակալություն է հայտնում

ԲՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել` շնորհակալություն հայտնեկով իր օգտին քվեների համար: ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը:  ԲՀԿ նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել […]

Մեկ օր է աշխատանքի է ընդունվել` ընտրություն է լուսաբանում /վիդեո/

Մայիսի 5-ին թիվ 1/17 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը նկարահանում էր մի երիտասարդ: Henaran.am-ի հետ զրույցում նա ներկայացավ, որպես ”Կենտրոն” Հ/Ը աշխատակից, որի անցաթղթի վրա գրված էր Գևորգ Պառավյան, օպերատոր: Մեզ նա պատմեց, որ մեկ օր առաջ է աշխատանքի ընդունվել: Ով է աշխատանքի ընդունել հարցին, չպատասխանեց, ասաց` հետո կասի: Մեկ օր է աշխատանքի ես ընդունվել եւ արդեն […]

Արսենյանը պարտվեց իր թաղում

Henaran.am-ը առաջիկայում կներկայացնի այն ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ Երեւանի ավագանու ընտրություններին իրավիճակը լարված էր: Պայքարը “Հանրապետականի” եւ ԲՀԿ-ի միջեւ առավել ցցուն էր մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում: կողմերը ոչինչ չէին խնայել միմյանց “ոչնչացնելու” եւ ապացուցելու համար: Արաբկիրում պայքարը գնում էր “Հանրապետականի” կարկառուն դեմքերի եւ ՄԱԿ կուսակցության նախագահ,  Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգմավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի