22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Լսե՞լ եք իմ հարցերը վարչապետին

”Մենք ասել ենք, որ այլընտրանք ենք չէ՞, մենք լավին լավ ենք ասում, վատին վատ ենք ասում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ի պատասխան հարցի, թե ինչու ԲՀԿ-ն այս քառօրյայում ակտիվ չէ կառավարության քննադատության հարցում:

Պատգամավորը նշեց, որ երեկ ինքը մի շարք հարցեր է բարձրացրել վարչապետի առջև, որոնց հետ վերջինս համաձայնել է:

”Երեկ դուք լսեցիք իմ հարցերը վարչապետին, ես հարցեր դրեցի` սահմանի վրա ավելացնել ավելացրած արժեքի հարկը հանելը, համաձայնեց նա ինձ հետ, մրցակցության, օրենսդրության և վարչարարության մեջ արմատական փոփոխություններ կատարելու հետ էլ համաձայնեց: Այսինքն` մեր հարցադրումներն ընդունվում են, ուղղակի պետք է մենք ավելի ակտիվ աշխատենք, որպեսզի երկիրը տանենք համապատասխան ուղղությամբ: Իսկ մեր վարքագծում որևէ փոփոխություն ես չեմ նկատել”,-շեշտեց Մելքումյանը:

Նա նշեց, որ դեռ քննարկում են կառավարության ծրագիրը և քննարկումների արդյունքում են որեշելու` ինչպես քվեարկել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ