21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այդ հիսունութ տոկոսը կամ բո՞ւթ է, կամ ապո՞ւշ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսի ձեւաչափը համարում է իրատես քաղաքական գործչի քայլ, երկրի հոգսերով ապրող քաղաքական գործչի ու ղեկավարի խոսք: Այս մասին պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայն չէ նախագահի մի շարք արտահայտությունների հետ:  Նախ, Խառատյանը չի կարծում, որ նախագահը ազնիվ պայքարում հաղթել է: […]

“Անընդհատ հարգում եմ Սերժ Սարգսյանին”. Րաֆֆու վերաբերմունքը տարօրինակ է

Ընդդիմադիր գրող Մարինե  Պետրոսյանը` գնահատելով հետընտրական գործընթացները նշեց, որ ի տարբերություն 2008-ի ընդդիմության պայքարն այժմ ավելի մեղմ ձևով է ընթանում,սակայն  “բոլոր ձևերն էլ պետք է օգտագործել մինչև արդյունք լինի”:  “Ինքս չեմ ընտրել նրան և չէի պատկերացնում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված նման բան, բայց եղավ չէ”,-նշեց հրապարակախոսը:  Մարինե Պետրոսյանին դուր չի գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի հարգալից վերաբերմունքը […]

Սեյսմիկ իրավիճակը

Մարտի 14-ից մինչև 20-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:   Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 18 երկրաշարժ: Դրանցից 4-ը` (3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, իսկ 6-ը` (3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ) Իրանի Ահարի երկրաշարժերի հետցնցումներն են:  

ՕԵԿ-ն էլ

Երկրորդ կուսակցությունը, որ մայիսի 5-ին մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին` “Օրինաց երկիրն” է: Նրանք արդեն հայտ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին Henaran.am-ին ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Ցուցակի առաջին երեք հորիզոնականում են ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը, վարչության անդամ Հովհաննես Շահինյանը եւ ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: Համամասնական ցուցակում 105 թեկնածու կա: Հիշեցնենք, որ երեկ […]

Ինչու վերցնել Մաշտոցի պուրակը

Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում ապրիլին Երեւանում կբացվի պոեզիայի պուրակ: Բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը դեմ է այս նախաձեռնությանը . “Լևոն Անանյանի նախաձեռնությունն ինձ համար շատ տարօրինակ է. ինչու վերցնել Մաշտոցի պուրակը: Երբ Սերժ Սարգսյանը վերցրեց և իր նախընտրական հոլովակներում օգտագործեց Մաշտոցի պուրակը, դա այլ կերպ ընդունվեց, և կարելի է ասել նույնն է պոեզիայի պուրակի հետ կապված, […]

Ռուբեն Հայրապետյան “պոլիտիկա նիխտ” , անգամ Տարոն Մարգարյանի դեպքում /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այլևս ոչ մի քաղաքական հարցի չի պատասխանում: Այս մասին նա ասաց, երբ  Henaran.am-ի թղթակիցը Հայրապետյանին հարցրեց` որպես Ավանի բնակիչ` ինչպես է գնահատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնարավորությունները Երևանի ավագանու ընտրություններում: Հայրապետյանի արձագանքը` տեսանյութում Հ.Գ. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլիստների հետ մասնակցում էր ուսանողների հետ հանդիպմանը: Նշենք, […]

“Մեռնեմ` մաման կհասկանա ինչքան լավն եմ…” /վիդեո/

“168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, մասնավորապես ասացին, որ Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Արամ Աբրահամյանը համոզված է, 2008թ մարտի 1-ի կրկնությունը այս անգամ չի լինի, որովհետեւ թե’ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե’ Սերժ Սարգսյանը հակված […]

Կադրային փոփոխություննե՞ր. լրագրողները զարմացնում են նախարարին /վիդեո/

Երկրում փոփոխությունների համար արդյո՞ք պարտադիր են կադրային փոփոխությունները: ”Այդ երկուսը իրար ոչ բացառող բաներ են: Կան ոլորտներ, որտեղ կադրային փոփոխություններ են անհրաժեշտ, կան ոլորտներ, որտեղ մոտեցումների փոփոխություններ են անհրաժեշտ, և դրա որոշողը երկրի վարչապետն ու նախագահն են”,-պատասխանելով Henaran.am-ի հարցին` ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  ”Մի դեպքում կադրային փոփոխություններ կլինեն, մյուսում` ծրագրերի փիլիսոփայության փոփոխություն”,-հավելեց նախարարը: Իսկ […]

Պատժվողներ են լինելու. Արմեն Աշոտյան /վիդեո/

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունները որոշ քաղաքական ուժերի համար վերջին հնարավորությունն են: ”Ուսանողական բառապաշարով արտահայտված` նախագահական ընտրություններից հետո վերջին լիկվիդի հնարավորությունն է սա”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը, ով ի դեպ, այս ընտրություններում ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատուն է: Նախարարի խոսքով` Երևանի ավագանու ընտրությունները պետք է ավելի լավը լինեն, քան […]

Րաֆֆի Հովհաննիսյանը` դեռ “քայլ-վազքով” . տրամադրությո՞ւնը/վիդեո/

Արդեն 12-րդ օրն է ՛՛Ազատության՛՛ հրապարակում հացադուլ է անում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր վաղ առավոտյան նա դարձյալ “քայլ-վազք” էր անում հրապարակում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց` ինքնազգացողությունը լավ է, հարցրեց` մենք ինչպես ենք …  Տրամադրությունը բավական բարձր էր: Նրան այսօր ուղեկցում էին ավագ որդին ու թիկնապահը: Ազատության հրապարակում երկու հոգի շարունակում են նստացույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի