14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոշմանե՞լ է. Սասունը եղել է եւ կմնա Սերժ Սարգսյանի մարտական ընկերը /վիդեո/

Շատ ջրեր են հոսել 2008-ի դեպքերից, երբ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի խրամատի ընկերը` “Սասուն” ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը լքեց “նավը”` հայտնվելով Ազատության հրապարակում: Ասում էր` “մարմնի ասկոլկեքը այնքան չեն խոցում իրեն, որքան իշխանության ապօրինությունները” : Հինգ տարի անց Սասունն այլեւս Ազատության հարթակի տղաների հետ չէ: Ասում է` երբեք ՀԱԿ չի եղել, համաժողովրդական շարժման կողքին […]

Ոստիկանապետը հանձնարարել է զբաղվել լրագրողի դեմ սպառնալիքներով

 ”Երեկ ես նյութերը ստացել եմ, հանձնարարել եմ, վեցերորդ վարչությունը կզբաղվի”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` խոսելով ”Հետք”-ի լրագրող Անի Հովհաննիսյանի դեմ արվող սպառնալիքների մասին: Հիշեցնենք, որ երեկ Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից (առայժմ հեռախոսահամարը չի հրապարակվում) և սպառնացել, որ եթե նա շարունակի ”քիթը խոթել” այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն […]

Տեր-Պետրոսյանը հունից դուրս եկավ` Դուք Սերժի կողմնակիցն եք … /վիդեո/

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարն է համարում հաղթանակի գրավականը: Այս մասին նա այսօր ասաց ”Հաղթանակի” զբոսայգում լրագրողներին:  ”Մենք հինգ տարի ասել ենք, որ էս գողերից ու ավազակներից պետք է ազատվենք, սա գրավական չէ, սա խնդիր է, նպատակ է”,- ասաց առաջին նախագահը: Լրագրողների դիտարկմանը, որ իր պայքարն անարդյունք է ինչպես հիմա, այնպես էլ […]

Դեմիրճյանը խոստացավ խոսել ՀԱԿ դաշինքից /վիդեո/

”Շնորհավորում եմ կրկնակի տոնի` թե Շուշիի ազատագրման կապակցությամբ, և թե հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: Իսկ մեր զոհված ազատամարտիկների հիշատակը պետք է այսօր հարգենք` գործերով ամրապնդելով մեր պետականությունը, կայացնելով մեր պետությունը, որ ի վիճակի լինի ապահովել իր քաղաքացիների արժանապատիվ կյանքը”,-այսօր Հաղթանակի զոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա […]

Սերժ Սարգսյանը մասնակցեց Շուշիի կերպարվեստի թանգարանի բացմանը /վիդեո/

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին այցելեց նաեւ Շուշի: Այստեղ նա ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը:  Թանգարանում տոնական տրամադրությունը պահպանում էր Արցախի կամերային նվագախումը՝ դիրիժոր Գեւորգ Մանուկյանի ղեկավարությամբ: Շուշիից հաղորդում է […]

Մե քեֆ, մե ուրախություն … /օրվա կադր, վիդեո/

Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա այստեղ ժամանեց ԱԻ նախարար, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի հետ միասին:  Նախկին մրցակիցները միասին քայլում էին և բավական ուրախ զրուցում:

Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը միասին ճաշեցին վրանում /ֆոտո, վիդեո/

Հաղթանակի զբոսայգուց “Henaran.am“-ի թղթակիցը տեղեկացնում է, քիչ առաջ այստեղ ժամանեցին  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սագսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախարարներ, պատգամավորներ: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակին` հարգելով Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը, ապա ավանդույթի համաձայն ճաշեցին ռազմական վրաններում:  Տոնը` ֆոտոռեպորտաժում և տեսանյութում:

Խնդիրը պատգամավորին “փչացնելը” չէ, այլ … /վիդեո/

”Բանը նրանում է, որ խնդիրը չի կայանում այս կամ այն պատգամավորին ”փչացնելը”: Խնդիրը կայանում է նրանում, որ որպես քրիստոնյա մարդ` ես հակված եմ բժշկել մարդկանց: Ես խորին համոզմունք ունեմ, որ այլևս նման զանգեր ոչ մի իրավապահի չեն լինի: Այդ թվում ձեր շնորհիվ հասարակությունը հասկացավ, որ նման պահելակերպ այլևս պետք չէ դրսևորել”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց […]

Հայոց բանակը լրջորեն պատրաստվում է. Սեյրան Օհանյան /վիդեո/

”Սա եռատոն է, որովհետև մայիս ամիսն առանձնահատուկ խորհուրդ ունի մեր տոնացույցի մեջ: Այս ամսին ունեցել ենք հաջողություններ, պահպանել ենք մեր ինքնուրույնությունը, հաղթանակներ ենք տարել, մեր մեծերի սխրանքները իրենց արտացոլումն են ստացել հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ”,-այսօր` մայիսի իննին, Հաղթանակի զբոսայգում անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: ”Շուշին մեր արցախյան […]

Հովհաննես Քոչարյանին առաջխաղացում է սպասվում. ոստիկանապետ /վիդեո/

Ինչու աշխատանքից ազատվեց անձնագրային վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: “Henaran.am“-ի հարցին պատասխանելով` Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե Հովհաննես Քոչարյանին առաջընթաց է սպասվում, եւ եթե ինքը նկատում է, որ որեւէ մի պաշտոնյայի արդեն առաջխաղացում է հարկավոր, ինքը չի կարող դեմ գնալ դրան: ”Երեկ լրատվամիջոցները գրեցին այդ մասին, նույնիսկ ասացին, որ ես ընտրությունների հետքերն եմ մաքրել, սակայն Հովհաննես Քոչարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի