Սաղ ցանցը էտ մարդուն է հայհոյում. Կուրղինյանին քննադատում են
Մոսկվայաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը երեկ ՀՔՄ-ում ներկայացրեց իր տեսակետները Եվրոպայի, ՌԴ-ի որ Արևմուտքի հետ կապված: Դրանք արժանացան Ֆեյսբուքյան հայ օգտատերերի քննադատություններին: Դրանց վերաբերյալ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
”Կուրղինյանի հետ 2011-իվերջերին եմ հանդիպել Մոսկվայում: Հայերի հանդեպ ինչ-որ նեղվածություն կար մոտը: Ժամանակին արցախյան հարցում լավ ակտիվ էր ու պաշտպանում էր մեր դիրքերը Ռուսաստանում: Ահագին ակտիվ լոբբիստական աշխատանք էր տանում (հիմա էլ, իդեպ), ու երևի իրան արհամարված կամ թերագնահատված էր զգում: Հարցերիս շատ կարճ ու կտրուկ էր պատասխանում: Էտպես էլ չկարողացա հետը նորմալ աշխատանքային հարաբերություններ կառուցել…
Կարծում եմ, բոլորին հասկանալի է, թե էս ամեն ինչը խի հիշեցի:
Սաղ ցանցը էտ մարդուն է հայհոյում: Տպավորություն կա, թե նոր բացահայտեցինք Կուրղինյանին: Այնինչ, իրա մոտեցումները շատ հայտնի են: Պետքա ուղղակի աշխատանքի ճիշտ ձև մշակել՝ անտեսել անընդուլի մոտեցումներն ու նրա պոտենցիալն օգտագործել ի շահ մեր պետության: Եթե հնարավոր է: Դե իսկ եթե հնարավոր չի, ուրեմն Աստված իրա հետ: Ամեն մի խոսքից ցնցվելու ի՞նչ կարիք կա”: