Բարի լույս, 95 տարի առաջ անկախությունը վերականգնած հայություն եւ տոնդ շնորհավոր
Այսօր` մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: Ֆեյսբուքյան օգտատերերն ամբողջ ցանցը ողողել են շնորհավորանքներով, բարեմաղթանքներով, երբեմն նաև քննադատություններով:
Ներկայացնում ենք դրանք:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը գրել է.
”Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց ”Հայկական ազգային խորհրդի” կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:
Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվեց 1968 թվականին”:
Օգտատեր Գուրգեն Ասատրյանը գրել է.
”Եթե չլիներ առաջին հանրապետությունը` մենք այսօր ուղղակի հայրենիք չէինք ունեա …
Շնորհավորհում եմ Հայաստանի առաջին հանրապետության ծննունդը` ի դեմս Հովհաննես Քաջազունու ու Արամ Մանուկյանի…
Եթե այսօրվա իշխանությունները նրանց բարոյականության գոնե 1%-ն ունենային` այս կյանքում էլ ցավ ու դարդ չէր լինի …”:
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը ևս շնորհավորել է.
”Սիրելի ֆեյսբուքահայեր, սրտանց շնորհավորում եմ Հանրապետության օրվա կապակցությամբ: Աստված մեզ այնքան իմաստնություն տա, որ այսօրվա հետ կապված մեր տոնական հույզերն ու խոհերը կարողանանք գործի վերածել”:
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը քիչ այլ կերպ է շնորհավորել.
”Հայ ժողովրդի մի մասն աշխատանք չունի, հետեւաբար՝ ապրելու միջոց չունի:
Հայ ժողովրդի մյուս մասն աշխատանք ունի, հետեւաբար՝ ապրելու ժամանակ չունի:
Բարի լույս, 95 տարի առաջ անկախությունը վերականգնած ՀԱՅՈՒԹՅՈՒՆ:
Եվ շնորհավոր տոնդ”: