20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Եթե Հայաստանը դավաճանի Ղարաբաղին

Մոսկվայաբնակ հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը Արցախյան պայքարում տեսել է հայ ժողովրդի երազանքը, այն, ինչն այսօր պակասում է հայերին:

՛՛ԼՂՀ-ում տեսա անկախության մոլուցք, անկախության արդյունքը տեսա այնտեղ, դա խորը հոգեբանական վիճակ է, ազգի հզորություն, ինչով ես չեմ կարող չհիանալ՛՛,-Քաղաքագետների միությունում հրավիրված քննարկման ժամանակ նկատեց Կուրղինյանը: 

Նա նշեց, որ որքան էլ բանակցային գործընթացին փորձեն մասնակցել ՌԴ-ն, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, եթե Ղարաբաղը չմասնակցի այդ գործընթացներին, ապա հնարավոր չի լինի որևէ առաջընթաց ունենալ:

՛՛Ղարաբաղը դժվար դրության մեջ կհայտնվի, եթե Հայաստանը դավաճանի նրան: Եթե Հայաստանը չդավաճանի, ոչ մի ադրբեջանական ագրեսիա նրա վրա չի անդրադառնա՛՛,-ասաց Կուրղինյանը՝ հավելելով, որ ով էլ ցանկանա ղարաբաղցիներին զրկել անկախության ցանկությունից, կհասկանա, որ դա անհնար է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ