Բացեք աչքներդ, պետք չէ կրկնել Ասադի ու Քադաֆիի սխալները. Ս. Կուրղինյան
՛՛Սուննիական իսլամիզմի ռազմավարական ծայրահեղական միությունը միանգամայն ակնհայտ է: Ամեն տարածաշրջանում էլ կա դրա ապացույցը, օրինակ՝ Իրանը: Ժամանակն է վերջապես տեսնելու, որ Թալիբանը և ՛՛Ալ Կաիդան՛՛ ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներն են՛՛,-այսօր Քաղաքագետների միությունում քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը:
Վերջինս շեշտեց, որ հարկ է մշտապես հիշել, որ Ասադի ու Քադաֆիի սխալները:
՛՛Բացեք աչքներդ, պետք չէ կրկնել Ասադի ու Քադաֆիի սխալները: Նրանք էլ էին հավատում, որ Արևմուտքը կսատարի արմատական իսլամիստներին՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ այժմ սուննիներին աջակցում է նաև Իսրայելը:
՛՛Ահա թե ինչպիսին է ճնշման դերը: Իսկ ճնշումը կապված է այն բանի հետ, որ համաշխարհային կարգուկանոնի համար ԱՄՆ-ի ուժերը չբավարարեցին և 2003-ին նրանք խոստովանեցին այդ ուսմունքի ձախողումը: Այժմ համաշխարհային անկարգության ուժեր են մշակվում՛՛,-նկատեց նա: