Սարդարապատը ոտքի է կանգնելու՝ հանդիպելու են նախագահին /վիդեո/
“43 տարի էս գյուղում բրիգադիր եմ աշխատել և չեմ տեսել նման կարկտահարություն: Արդեն հունիս ամիսնա, ժողովուրդը ինչ էլ դնի նորմալ բերք չի ստանա, անդունդի եզրն են խեղճ գյուղացիք”,-Henaran.am-ին պատմեց 84 ամյա Շենավանցի Ռաֆիկ Ղուկասյանը:
Գյուղացիները պատմում են, որ գյուղը իր առատ ու շեն բերքի պատճառով է ստացել իր ` Շենավան անունը:
Գյուղը 3 000-ից ավելի բնակչություն ունի, բայց ապրուստ հոգալու ոչ մի միջոց:
Գյուղացիները Henaran.am-ին ասացին, որ պատրաստվում են հանդիպել երկրի նախագահին: “Ոտքի ենք կանգնելու, մեր պահանջները ներկայացնենք”,-ասացին նրանք:
Հովհաննես Սիմոնյանը թափ է տալիս ծառները ու ասում,” Ինձ ուրիշի միլիոնները պետք չեն: Ամսի 28-ին սաղս հլնելու ենք ` ոտի,թող որոշի, փող էլ չկա Ռուսաստան գնամ, թող անտոկոս փող տա յոլա գնանք մյուս տարի տանք”,-բացատրեց նա:
Շենավանցիների բողոքի մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: