02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյուղապետի քանի՞ թեկնածու կունենա Պռոշյանը

Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում առայժմ առաջադրվել են երեք թեկնածու: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջից: Նրանք են “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, “Դելիկտ” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Թեկնածուները առաջադրման փաստաթղթերը […]

“Մուրադ չկատաղես”

Ի պատասխան “Ժամանակ” օրաթերթի 21.06.2013թ հրապարակած “ՍամվելԱլեքսանյանի նոր մենաշնորհը” վերտառությամբ հրապարակմանը, հարկ ենք համարում լրատվամիջոցներին և առաջին հերթին “Ժամանակ” օրաթերթին տեղեկացնել, որ, այո’, Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում  գրանցված  հաշմանդամներ ն իրենց հասանելիք դեղերը 50 տոկոսզեղչով կարող են գնել միայն “Նատալի Ֆարմ” ընկերության դեղատնից, ըստ 2013 թվականի մարտի 5-ի N ,,Դ20Պ-ՇՀԱՊՁԲ-11/4-13/2-1,, պայմանագրի, հիմքը՝ “Դավիթաշեն 20 պոլիկլինիկա” ՓԲԸ-ի կողմից հայտարարված դեղորայքի գնման մրցույթի: […]

ՀՀԿ-ն ընդդեմ ԲՀԿ-ի

Վաղը՝ հունիսի 23-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում կկայանա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Գյուղապետի աթոռի համար պայքարում են ՀՀԿ-ական, 45-ամյա Կարո Կարապետյանը եւ ԲՀԿ-ական, 44-ամյա Վազգեն Ղազարյանը: Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանը մահացել է այս տարվա մայիսի 19-ին, ավտովթարից: Նա 2012թ. սեպտեմբերի 9-ին գյուղապետ էր ընտրվել ԲՀԿ-ի առաջադրմամբ, որից հետո դարձել էր ՀՀԿ անդամ: 

Լրագրողին կարելի՞ է հեռացնել աշխատանքից ֆեյսբուքյան գրառման համար

 Արդյո՞ք լրագրողին կարելի է հեռացնել աշխատանքից ֆեյսբուքյան գրառման համար. այս հարցի պատասխանը հայ լրագրողները փորձեցին ճշտել Բոսնիա-Հերցեգովինայի մամուլի խորհրդի փորձագետ Իզաբելա Կուրկովսկուց: Փորձագետի խոսքով, “Ֆեյսբուքը” շատ զգայուն է, իսկ լրագրողն իրավունք ունի ազատ մեկնաբանություններ անելու, ուստի դրա համար լրագրողին չեն կարող հեռացնել աշխատանքից։ Բոսնիա-Հերցեգովինայում նման դեպք չի եղել, բայց փորձագետը նշեց, որ եղել է դեպք, […]

Ծառուկյանի երթեւեկը. բացառիկ կադրեր /վիդեո/

Henaran.am-ի տեսախցիկը արձանագրել է, թե Աբովյան քաղաքում ինչպես է երթեւեկում ԲՀԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանին միայն “հետեւում” են հայրենի եզերքում: Մայրաքաղաքում նա միայն մեկ ավտոմեքենայով է պտտվում: Ասում են` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից է “քաշվում”: Ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության: 

Հրազդանի կիրճից մեկնարկեց “Ավելի մաքուր Երևան”-ը

  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը իրականացնում է “Ավելի մաքուր Երեւան” նախաձեռնությունը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաեւ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։ “Ավելի մաքուր Երեւան” նախաձեռնության առաջին մաքրման աշխատանքներն իրականացվել են Հրազդանի կիրճում՝ կիրճի ողջ երկայնքով։ Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր մեքենասարքավորում՝ աղբատար ու ջրցան։ Կենտրոն, Արաբկիր, […]

“Պոռնիկը դա մարդու տեսակ է… “

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուկյան էջում անդրադարձել է հայտնի միջադեպին և դրանից ծնված հետևանք արձագանքներին իր ֆեյսբուքյան էջում գրել է. Կարդացի 21.06.13թ. “Հայոց Աշխարհ” օրաթերթի “Որտե՞.ղ են ավելի շատ պոռնիկները” խմբագրականը: Իրոք, որտե՞.ղ են շատ… Հիմնականում համաձայնվելով խմբագրականում հնչեցրած մտքերի, հարցերի, մեկնաբանությունների հետ, ուզում եմ փոքր պարզաբանում տալ: Ճիշտ է , իրոք երբ […]

Սուրիկ Խաչատրյանի սառնարանը Տաթեւի վանքում /օրվա կադր/

Տաթեւի վանական համալիրում մոմեր, գրքեր եւ քրիստոնեական այլ խորհրդանշական իրեր վաճառող տաղավարում աչքի է զարնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող “Ակներ” ջրի գործարանի սառնարանը:  Նշենք, որ  Henaran.am-ը Տաթեւում էր մարզպետի հրաժարականից հետո, անցած շաբաթ օրը:

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ու «Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Հայ կամավորականների վիճակը ծանր է …

“Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին” ՀՀ օրենքում լրացելու կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերլուծությունները ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում, որոնք ունեցել են պատերազմներ, նշված հարցերը, որպես կանոն, կարգավորվում են առանձին օրենքներով կամ իրավական այլ ակտերով` բավականին մեծ նշանակություն տալով պատերազմի մասնակիցներին եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի