09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Դուք միայն աղոթեք Աստծուն” անհետացած և գտնված զինծառայողի մայրը շնորհակալ է ոստիկանությանը

Հուլիսի 27-ին Լուսակետի զորամասից անհետացած ապա ինքնակամ զորամաս վերադարձած ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու մայրը բաց նամակ է հղել ոստիկանության ներկայացուցիչներին:

Որևէ առիթ չեմ ունեցել առնչվելու ոստիկանության, հատկապես՝ ռազմականի հետ:

Հոգեկան խորը ճգնաժամի մեջ գտնվելուս երեք օրերի ընթացքում, երբ Լուսակերտի զինվորական զորամասից անհետացել էր որդիս՝ Տարոն Հայրունին, և ինձ թվում էր, թե կյանքս ավարտված է, և ես միայն վշտի և անորոշության թույնն եմ ըմպելու այսուհետ, իմ և իմ ընտանիքի կողքին կանգնեցին ՀՀ ՌՈ աշխատակիցները:

Նրանք արձագանքեցին  առաջին իսկ ահազանգին անմիջապես, ժամերով մեր կողքին էին, լսում, քննարկում, պարզաբանում էին ամեն մի մանրուք, ոչ միայն ի պաշտոնե, այլև հոգեբանորեն զորակցում էին մեզ, ճիշտ ճանապարհով տանում որոնողական աշխատանքները:

Ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ Արմեն Մնացականյանը, իմ հոգու ամենաճգնաժամային պահին ինձ հետևյալն ասաց շատ վստահաբար.”Մենք կգտնենք ձեր որդուն և զորամաս կվերադարձնենք”,- և ի զարմանս ինձ՝ խորհուրդ տվեց.”Դուք միայն աղոթեք Աստծուն”:

Հավատացեք, ուրախության, երջանկության ջերմ ու առատ արցունքներով եմ գրում այս ամենը և իմ շնորհակալությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ՝ գտնելու որդուս. մեր ընտանիքի հարազատներին, ծանոթ-բարեկամներին, հարևաններին և առանձնապես ՀՀ ՌՈ Կոտայքի  և Վարդենիսի տարածաշրջանների, Հանրապետության ոստիկանության գլխավոր վարչության՝ մեզ աջակցած ողջ անձնակազմին՝ իրենց բարձր մասնագիտական, հոգեբանական ճիշտ, իրոք մարդասեր աշխատանքի համար:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ