04 Հունվարի, Saturday, 2025
KFC

“Սպորտին շատ հաճախ նայում են ինչպես ֆիզկուլտուրա առարկային”. մարզական լրագրող

Այսօր՝ հուլիսի 2-ին նշվում է սպորտային լրագրողների միջազգային օրը: Զարգացել է արդյո՞ք սպորտային լրագրությունը Հայաստանում՝ նախորդ տարիների համեմատությամբ,  թեմայի շրջանակներում սպորտային լրագրող Դավիթ Ջալալյանը և armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը “Հենարան “ ակումբում հանդիպեցին լրագրողների հետ:

Արթուր Նազարյանը չնայած իր լավատեսությանը արձանագրեց, որ մարզական լրագրությունը Հայաստանում դեռ ձևավորման փուլում է, քանի որ  Հայաստանում մարզական լրագրության հետ  կապված խնդիրները շատ են.”Փաստն այն է, որ չունենք կայացած ինստիտուտ, չունենք կայացած մարզական լրագրողներ”,-փաստեց նա:

Արթուր Նազարյանը նշեց, որ մամուլը նույպես պատշաճ տեղ չի հատկացնում սպորտային լրագրությանը. “Մամուլը նայելով, արդեն իսկ հասկանալի է դառնում, սպորտը վերջին էջում է՝ սպորտին այսօր շատերը նայում են ինչպես դպրոցում ֆիզկուլտուրա առարկային”:

Սպորտային լրագրող Դավիթ Ջալալյանը հավաստիացրեց , որ այսօր մատների վրա կարելի է հաշվել միջազգային այն մրցաշարերը, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում.”Սպորտային կայքերը այսօր բավականին շատ են, սակայն նրանց համար բարդ է սեփական պրոդուկտը տալը”:

Մանրամասնելով` սպորտային լրագրողը փաստեց, որ հիմնականում հետաքրքրություն են ներկայացնում չեմպիոնների լիգայի մրցավեճերը:

Արթուր Նազարյանը գտնում է, որ Հայաստանում չափազանց քիչ են սպորտային վերլուծաբանները, նա հորդորում է սպորտային լրագրությունը չխառնել վերլուծաբանի հետ.”Սպորտում ավելի հեշտ է քննադատելը, քանի որ այստեղ ամեն բան համադրվում է ֆիքսված արդյունքի հետ, եթե մարզիկը ձախողվել է, ուրեմն արդեն ավելացնելու շատ քիչ բան կա: Սակայն հարկավոր է, որ այդ պարտության պատճառները վերլուծության ենթարկվեն և ներկայացվեն հանրությանը”:

Արթուր Նազարյանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ սպորտային լրագրողներից շատերը սպորտի մասին ռեալ պատկերացումներ չունեն, այնինչ մարզական մեկնաբանները պետք է առնվազն հինգ-վեց մարզաձևի մասին լուրջ պատկերացումներ ունենան, ավելին պրակտիկորեն իմանան այդ մարզաևերի առանձնահատկությունները:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ