01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարերային աղետը իշխանությունները չեն կազմակերպել. Մանվել Բադեյան /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեց կարկուտից տւժած գյուղացիներին՝ պատգամավորներին հորդորելով` միանալ իրեն: “Պատգամավոր լինես, թե ոչ պատգամավոր, դա մարդու մեջ կամ լինումա ինչ որ մեկին օգնելու պահանջը,  կամ չի լինում: Բնականաբար խորհրդարանում էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր էդ օգնելու պահանջը ունեն, կան որ չունեն: Բնականաբար հնարավորության մասին էլ է գնում խոսքը` մարդիկ […]

Արթուր Բաղդասարյանն հստակեցրեց՝ ինչու Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթաժողովին

”Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմներ կգտնվեն, իսկ պետությունը համապատասխան քայլեր կձեռնարկի իրավիճակը մեղմելու համար՝ հատկապես սոցիալապես անապահով խավերի համար”,-այսօր ասուլիսում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` խոսելով գազի թանկացման մասին: Նա ուշադրություն հրավիրեց այլ երկրների գազի գների վրա` նշելով, որ դրանք վերջին հինգ տարիների ընթացքում աճել են, իսկ Հայաստանում` գազի գինը չի բարձրացել: […]

Ինչպես կազդեն թանկացումները դրամի վրա /վիդեո/

Էլեկտրաէներգիայի և գազի սպասվող թանկացումներին զուգահեռ,  կարժեզրկվի արդյոք ազգային փոխարժեքը` դրամը: Պատասխանելով Henaran.am-ի հարցին` ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ անձամբ ինքը առայժմ նման մտավախություն չունի: “ Դրամի արժեզրկումը շատ շուկայական պրոցես է, ու մենք հենց այնպես չենք կարող կանխատեսել դրամի արժեզրկումը: Այդպիսի միջավայր դեռևս ձևավորված չի: Դրամի վրա հիմնականում ազդում են սեզոնային գործոնները”,-նշեց ԿԲ […]

”ՀայՌուսգազարդին” դատի են տալիս. 44 միլիոն պահանջ

 Գազի գնի թանկացման պայմաններում ”ՀայՌուսգազարդը” բախվել է ևս մեկ խնդրի: Լոռու մարզի Գյառգյառ գյուղի բնակիչ Սամվել Հարությունյանը, ով հնդիսանում է ”Հասար” ՍՊԸ-ի տնօրեն, դիմել է Վճռաբեկ դատարան` պահանջելով փոխհատուցել գազի անջատման հետևանքով իր կրած վնասները, որոնք կազմում են 44մլն դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջինս հայտնեց, որ 2008թ.-ի հոկտեմբեր ամսին ունեցել է գերվճար 70 հազար […]

Ինչու է ՄԻՊ-ը 65 միլիոն խնդրում /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհներից` իր անկախությունը պաշտպանելու համար, և բացառապես օգտվում է ՀՀ կառավարության հատկացրած միջոցներից: Այս մասին այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյաը: ”Մենք պետք է անկախ լինենք այլ պետությունների դեսպանություններից, միջազգային կազմակերպություններից: Եղել են որոշակի սահմանափակումներ վարչական և տեխնիկական բնույթի, […]

Մայիսի 23-ից մինչեւ 29-ը մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Ս.թ. մայիսի 23-ից մինչեւ 29-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել մայիսի 28-ին Աշոցք գյուղից 4 կմ դեպի հարավ-արեւմուտք: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ, որից 3-ը (3-ից մինչեւ 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի երկրաշարժի հետցնցումներն են: Մայիսի 24-ին 3 բալանոց […]

”Որպես ”յոթը պոռտով” Երևանցի խնդրում է

”Որպես ”յոթը պոռտով” Երևանցի խնդրում եմ՝ մի վերակառուցեք Երևանի Հանրապետության Հրապարակը … Երևանի միակ անաղարտ մնացած օազիսում թողեք պահպանվի քաղաքի ոգին, սրբատաշ քարերի սիմֆոնիան…  Թամանյանի երազը իրականություն է դարձել մի դիպչեք, մի խաթարեք, մի վերակառուցեք…”,-գրում է դերասան Արա Ղազարյանը Ֆեյսբուքյան հանրագրում:  Նշենք, որ երեկ լուրեր շրջանառվեցին, որ ապագայում Հանրապետության հրապարակաը պետք է վերակառուցվի:

“Գիշերը չեն քնում, մտածում են ինչ օրենք հանեն, որ մարդկանց վնաս լինի”. բողոքում են խաղային ապարատների տերերը /վիդեո/

“Մայիսի 23-ին տարածքի հարկային տեսուչները եկել են մեզ զգուշացրել`  ապարատները հանեք, անջատեք դրեք ներս:  Սուս ու փուս անջատել ենք ու գնացել մեր տարածքային հարկային վարչություն”,-Henaran.am-ին պատմեց Էջմիածնի քաղաքացի Ազատ Սանթրոսյանը: Բանն այն է, որ ըստ Ազատ Սանթրոսյանի հարկային մարմինները տարիներ առաջ ուժի մեջ մտած օրենքի մասին ‘’այսօր են հիշել’’: Խոսքը  ‘’խաղային’’ այն ապարատներին է վերաբերում, […]

Կյանքը նորից թանկանում է. ինչ է առաջարկում Խաչատուր Սուքիասյանը

Գործարար, քաղաքական և տնտեսական գործիչ Խաչատուր Սուքիասյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գազի թանկացմանը, դրա հետևանքներին ու որոշ լուծումներ է առաջարկել: ”Այլընտրանքային էներգետիկա եւ էներգախնայողություն. Հայաստանի համար ռազմավարական խնդիր: Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաեւ (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների եւ ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, […]

Կարագով հացի կտորը նետել են ուղիղ վարչապետի վրա /վիդեո/

Ավստրալիայի վարչապետի վրա բուտերբրոդ են նետել: Վարչապետ Ջուլիա Գիլարդն այցելել է դպրոցներից մեկը: Ողջույնի ելույթի ընթացքում ամբոխի միջից կարագով հացի կտորը նետվել է ուղիղ վարչապետի վրա, հարվածել նրան եւ ընկել գետնին, գրում է “Sydney Morning Herald”-ը: Վարչապետն իրեն արժանապատվորեն է պահել: Սկզբում նա որեւէ կերպ չի արձագանքել, իսկ այնուհետեւ  նույնիսկ կատակել է այդ թեմայով: “Հավանաբար նրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված