Թանկացումները չեն նպաստի բարեկեցությանը
Մոտավոր հաշվարկներով՝ գազի և էլեկտրաէներգայի մոտավոր թանկացումը մեկ ընտանիքի հաշվով կկազմի 8-9 հազար դրամ: Եթե դրան գումարենք նաև տրանսպորտի սպացովղ թանկացումը` դա էլ կկազմի մոտ 2000 դրամ:
Իր հաշվարկներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը`անդրադառնալով թանկացումներին:
Սաֆարյանի փոխանցմամբ, գների բարձրացումը մեծացրել է հասարակությունում լարվածությունը:
«Դրա հետևանքով ապակու արտադրության մեջ կբարձրանա ցեմենտի, մոլիբդենի ինքնարժեքը: Նման թանկացումներից խուսափելու համար անհրաժեշտ է այլընտրանքային էլեկտրաէներգիայի կիրառում»:
Տնտեսագետի համոզմամբ, տնտեսությունում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է նոր տնտեսական քաղաքականություն իրականացնել.«Առաջինը քայլը ֆինանսավարկային բարեփոխումներն են, պետական ներդրումային պլանի ներդրումը: Էկոնոմիկայում առանցքային դեր կատարող արդյունաբերության, ինչպես նաև տուիզմի ճյուղերի առանձնացումը»: Վ. Սաֆարյանը որպես ֆինանսական աղբյուր նշեց արժեթղթեր թողարկումը:
«Այս ճանապարհով տեղի և սփյուռքի միջոցների հաշվին հնարավոր կլինի տեղական տնտեսությունը զարգացնել»:
Նրա համոզմամբ, այդ քայլերն անհրաժեշտ են, քանի որ գազի գինը կարող է շարունակել բարձրանալ.«Չկա միջազգային գազի գին հասկացություն: Ռուսաստանն ամեն երկրի տարբեր գնով է գազ առաջարկում: Մենք պիտի այնպիսի քաղաքականություն վարենք Ռուսաստանի հետ, որ համադրությունը մեր տնտեսության հետ պահպանվի: Օրինակ` Բելառուսը սահմանի վրա ստանալով գազը, նրա գինը նվազեցնում է երկու անգամ, քանի որ հանդիսանում է տրանզիտ երկիր»:
Նրա խոսքով, գազի գնի սուբսիդիայի աղբյուր է հանդիսանում ՀայՌուսագազարդում Հայաստանի ունեցած 20% բաժնեմասը, սակայն ինքն անձամբ դեմ է նման լուծման:
«Հհարկե, թանկացումները չեն նպաստի բարեկեցությանը: Լուծման ճանապարհը աշխատավարձերի, թոշակների բարձրացումն է, ինչի համար անհրաժեշտ է մեծացնել տնտեսության արդյունավետությունը»,-ասաց նա: