17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական շոու բիզնեսում բարոյականությունը տեղ չունի. միայն գումար

Երգչուհի Անահիտ Շահբազյանը համոզված է որ բարոյական ճանապարհով հայկական շոու բիզնեսում առաջ գնալ չի ստացվում: Ճանաչվելու համար երգչին անհրաժեշտ են մեծ գումարներ: 

՛՛Շատ դանդաղ քայլերով բայց փորձում եմ առաջ գնալ, շատ դժվար է ճանապարհը: Մեծ գումարներ են անհրաժեշտ, որպեսզի ես կարողանում այն ամենին հասնել, ինչ որ ես պատկերացնում եմ, դժվար է՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհին՝ պատասանելով լրագրողների դիտարկմանը, որ ինքը լավ ձայն ունի, բայց հանրությանը հայտնի չէ:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում է շոու-բիզնեսում գումարը ճանապարհ հարթում, սակայն իր հաջողությունները միայն բարոյական ճանապարհով են լինելու:

՛՛Իմ հաջողությունները, որ տեսնեք, հավատացած եղեք, որ այլ ճանապարհով չի լինելու՛՛,-հայտարարեց Անահիտը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ երգչուհի Արմինե Գրիգորյանն էր, որ ասաց, որ Անահիտն իր տաղանդով ու ինտելեկտով ևս շատ է տարբերվում մյուսներից: ՛՛Տաշած քարը գետնին չի մնում՛՛-ժպտալով նշեց նա:  Անահիտը նշեց, որ եթե լավ առաջարկ լինի, ապա կգնա դրսում սովորելու, սակայն չի կարող երկար տարիներ այնտեղ ապրել:

Դիտարկմանը, թե կարելի է սերիալներում նկարահանվել ճանաչում ձեռք բերելու համար ինչը հիմա հաճախ են անում, երգչուհին արձագանքեց. ՛՛Ես երգչուհի եմ ու պիտի երգով զբաղվեմ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ