25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դերասանուհի Աննա Հարությունյանը դատի է տվել

Երեկ մեծ էկրաններ բարձրացավ ”Չեզոք գոտի” լիամետրաժ ֆիլմը, որում նկարահանվել է նաև դերասանուհի Աննա Հարությունյանը: Ֆիլմի առաջնախաղի հենց հաջորդ օրը` այսօր, դերասանուհի Աննա Հարությունյանը դիմել է դատարան` պահանջելով պաշտպանել իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից: ”Չեզոք գոտի” ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհին, ով երեկ ներկա չի եղել դրա պրեմիերային, esyes.am-ին մանրամասնեց […]

Ձեռնպահ մնալ ԵՊՀ հեղինակությանը հարվածող մեկնաբանություններից

  Ըստ պաշտոնական հաղորդագրության, այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Նույն պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ ԵՊՀ ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա պարզվել է, որ ավագ հաշվապահները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են […]

Աներեւակայելի դաժանությամբ սպանություն . անչափահաս տղան կտրել է տղամարդու գլուխը եւ դրանով ֆուտբոլ խաղացել

Մոսկվայում հետաքննվում է ծայրահեղ դաժանությամբ սպանությունը, որը կատարել է անչափահաս տղան` ավարտական երեկոն նշելու ընթացքում: Գլխավոր կասկածյալը 17-ամյա Նիկիտան է, որին վռնդել են քոլեջից: Հենց նրա բնակարանում էլ տեղի է ունեցել գինարբուքը` իբր թե ավարտական երեկոն, որի հետեւանքն էլ դարձել է դաժան սպանությունը: Բացի անչափահաս երիտասարդից, հանցագործությանը մասնակցել են նաեւ նրան հյուրընկալած 18-ամյա Վլադիսլավը եւ […]

Նիզամի գյուղի ձկնաբույծները կտրել են բնակչության ջուրը /վիդեո/

“Ինչ են մտածում մեր պետական այրերը, երբ որ մի քանի մարդիկ էսպես գերհարստանալու համար՝ ձկնաբուծական բաներ են դնում, իսկ մեր ջրերը լրիվ ցամաքել են”,-Henaran.am-ի հետ Արարատի մարզի Նիզամի գյուղի ամենախոցելի խնդրով կիսվեց գործարար Լաուրա Քոչարյանը: Լաուրա Քոչարյանը տեղեկացրեց, որ գյուղի բնակիչները իրենց հնարավորությունների սահմաններում ինչ որ ձևով նոր ջրատար խողովակներ են տեղադրում , որ լրիվ […]

1 միլիոն, միլիոն ու կես… որքան արժե Գալուստ Սահակյանի հանգիստը /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ամռանն էլ է աշխատում և դեռ չի որոշել, թե որտեղ է հանգստանալու ամառային ամիսներին: ”Ամբողջ արձակուրդներին ես աշխատում եմ, ինչպես սովորաբար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը: ”Բացառված չի, որ ինչ-որ մի տեղ կգնամ, բայց հատուկ նշանակություն չեմ տալիս, որ այս կամ այն տեղը գնամ”,-նշեց նա: Մեր դիտարկմանը, որ աշխատելուց զատ […]

Քրեական գործ` ԵՊՀ-ի հաշվապահների կողմից ուսանողների վարձավճարները յուրացնելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես […]

Վարորդը որևէ փոփոխություն չի զգալու

Այսօր լրագրողների հետ ահնդիպման ժամանակ ՃՈ պետի տեղակալ, ՃՈ պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը և ՃՈ իրավաբանական վարչության պետ Արման Չիլինգարյանը փորձեցին բացատրել, թե ինչ են իրենցից ենթադրում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնք ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ էին դարձել: Չիլինգարյանը բերեց հետևյալ օրինակը` ”Դուք երթևեկում եք 71 կմ/ ժամ […]

”Հաղթանակ” զբոսայգու թանգարանի տարածքը՝ 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ

Երևանի ”Հաղթանակ” զբոսայգում տիրող բարձիթողի վիճակի մասին Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա հայտնել էր, որ այգու ծառուղիների ու հրապարակների մեծ մասը վերածվել է ավտոկայանատեղիի, որտեղ վարորդներից ապօրինաբար գանձում են տեղ-տեղ՝ 100, տեղ-տեղ էլ՝ 200 դրամ գումար. ” ”Մայր Հայաստան” հուշարձանին հարակից ամբողջ սալաքարապատ տարածքում, այդ […]

Համագործակցում են Երևանի և Ստեփանակերտի շտապբուժօգնության ծառայությունները

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում, ԼՀՂ մայրաքաղաքի շտապբուժօգնության ծառայությանը տեխնիկական և մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ”Երևանի Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ի մասնագետները հունիսի 23-ից գտնվում են Ստեփանակերտում: ԼՂՀ մայրաքաղաքի ”Շտապբուժօգնության” կայանի  բժիշկների հետ համատեղ Երևանից ժամանած մասնագետները մասնակցում են կանչերին, ցուցաբերում բժշկական անհրաժեշտ օգնություն` տեղում իրականացնելով փորձի փոխանակում:  Անցկացվում են նաև դասախոսություններ: Հյուրընկալելով Երևանից […]

300կգ ալյուր, 30 կիլո միս, 30 կիլո կարագ՝ նվազագույն աշխատավարձով

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այսօր նշեց, որ ինքը շատ լավ հասկանում է դիվանագիտական լեզուն, այդ հանգամանքը օգնում է իրեն թացը չորից տարբերելու և ճիշտ սկզբունքով առաջնորդվելու համար. “Ավելի լավ գաղափարախոսություն, քան սոցիալիստական գաղափարախոսությունն է, ոչ մի տեղ չկա: Գոնե աննշան չափանիշներով ոչ մի ընդիմադիր կուսակցության գաղափարախոսություն չի մոտեննում սոցիալիստականին: Քանի որ այս գաղափարախոսությունը ասում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի