15 Հունիսի, Saturday, 2024
KFC

“Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց” երիտասարդական ճամբար

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հուլիսի 15-21-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում  կկազմակերպի  երիտասարդական ճամբար` “Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց” խորագրով:

Ծրագրի  նպատակն է զարգացնել Արցախի երիտասարդների առաջնորդական եւ կառավարչական հմտությունները, նրանց քաջալերել եւ առավել ակտիվ եւ արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում, զարգացնել գործուն ղեկավար ու կառավարիչ լինելու կարողությունը,  ինչպես նաեւ  անգլերեն լեզվի իմացությունը: Այն կոչված է ստեղծելու փոխադարձ ճանաչողական դաշտ` երիտասարդությանը երկրի հասարակական-քաղաքական դաշտում ներգրավման եւ ներհանրապետական նշանակության խնդիրներում ակտիվ մասնակցության ապահովման նպատակով:

Ճամբարին կմասնակցեն  16-22 տարեկան ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ, հանրօգուտ աշխատանքներ կատարելու պատրաստակամ երիտասարդներ: Ծրագիրն իրականացվում է ճամբարի ձեւաչափով Մեծ Թաղեր գյուղի  Ա. Խանփերյանցի անվան միջնակարգ դպրոցում,  որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն անցնելու ուսուցողական դասընթաց, զարգացնելու անգլերեն լեզվի իմացությունը, այլեւ անցկացնելու հետաքրքիր ժամանցային միջոցառումներով  հագեցած օրեր:

Ուսուցողական դասընթացն անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են արժեհամակարգի վրա հիմնված վարքագիծը /ղեկավարում/, մասնագիտական կոդեքսն ու էթիկան, ուժն ու հեղինակությունը, ընդհանուր խմբի ու փոքր խմբերի արդյունավետությունը, Այս ամենը  նպատակ է հետապնդում զարգացնելու մասնակիցների հաղորդակցվելու, բանակցելու, կազմակերպելու եւ առաջնորդելու հմտությունները: Համապատասխան թեմաներով կդասախոսի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հատուկ դասընթացների բաժնի Հայաստանի մարզերում գործառույթների գծով ղեկավար   Շանթ Պետրոսյանը:

Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հետ համագործակցությամբ:

“Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց” երիտասարդական ճամբարը կազմակերպվում է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի “Ոչ ֆորմալ կրթության խթանման ծրագրի” շրջանակներում, որը իրականացվում է ԼՂՀ-ում սկսած 2007 թ-ից:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ